Տեր, հանիր մեզ մեր ընկած
տեղերից.
Թող կորուստների ու ցավի այս երթը
Կանգնի գեթ մի պահ.
Տուր շունչ քաշել, Տե՛ր:
Թող մեր թշնամին չհարցնի երբեք.
-Իսկ ու՞ր է նրա Աստվածը Վսեմ:
Դու մեր կողքին ես` Տեր ամենակար,
Արյունահոսող վերքերն ես կապում`
Մեղքի մեջ մեռած Քո զավակների`
Մեղմիկ շշունջով.
-Ձեզ որբ չեմ թողնի…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ