ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Պուտինը գիտի ինչ է անում

Պուտինը գիտի ինչ է անում
27.07.2013 | 13:34

Միգրանտներին կարող են պարտադրել մուտք գործել Մերձմոսկովյան շրջաններ միայն իրենց արտասահմանյան անձնագրերով:

Մոսկվայի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Վորոբյովը լիովին համամիտ է այդ գաղափարի հետ և արդեն հայտնել է իր կարծիքը:

«Հետագայում աշխատող միգրանտները մուտք կգործեն Ռուսաստան արտասահմանյան անձնագրերով: Իսկ եթե Մոսկվայի շրջանը լիներ օդային, ապա շատ ավելի լավ կլիներ»,-ընդգծել է նա:

Նահանգապետի պաշտոնակատարն այս գաղափարը համարում է հրատապ խնդիր:

«Քանի որ առկա է շատ կարևոր թեմա`թմրանյութերի տարածումն ու բաշխումը, և օտարերկրայ քաղաքացիների նկատմամբ, որոնք գալիս են այստեղ աշխատելու, հսկողությունը թույլ է, այդ պատճառով, նրանց համայնքը մեր տարածաշրջանը դարձնում է թմրամիջոցների օջախ: Դրա հետևանքը` Կենտրոնական Ասիայից` ներգաղթողների հսկայական ներկայացուցիչների հոսքն է: Սա կարող է լինել հզոր փաստարկ, որպեսզի մեր տարածքում ներդրվի անձնագրերի և վիզաների կարգավորման նոր գաղափար»,-ընդգծել է Վորոբյովը: Նա նաև նշել է, որ վերը նշվածը չի վերաբերում այն այցելուներին, ովքեր տարածաշրջանում աշխատում են օրենքի սահմաններում, այլ միայն ապօրինի ներգաղթողներին, որոնց հնարավոր չէ վերահսկել:

Ըստ Դաշնային միգրացիոն ծառայության, Ռուսաստանը միգրանտներ մուտքագրող երկրներից առաջատարն է: 2013 թ. առաջին վեց ամիսներին, Ռուսաստանի մայրաքաղաքում և նրա արվարձաններում մոտ 1.9 միլիոն օտարերկրյա քաղաքացիներ են աշխատում:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ Ռուսաստանին պետք են աշխատող միգրանտներ, բայց նրանք պետք է իմանան ռուսաց լեզու, Ռուսաստանի պատմությունը, հարգեն ռուսական ավանդույթները և ենթարկվեն տեղի օրենքներին:

«Մենք պատրաստ ենք աշխատանքներում ներգրավել փորձառու օտարերկրյա մասնագետներին,որոնց պահանջարկը մեծ է` արդյունաբերության, շինարարության, ինչպես նաև բնակարանային և կոմունալ ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտում Բայց այդ մարդիկ պետք է հարմարվեն Ռուսաստանի կյանքին»,-ասել է Պուտինը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Իսկ ինչո՞ւ ոչ: Ինչպես ժողովուրդն է ասում` ո՞ւմ աչքը կհանի իր երկրում ընդունել փորձառու, շնորհալի և աշխատող օտարերկրացիների : Պուտինը գիտի ինչ է անում: Երկիրը «զտում է»`պահելով լավերին, ովքեր մեծ եկամուտ կբերեն իր պետությանը: Հյուրընկալ նախագահի դերում հանդես գալով, իհարկե, նաև բարձր աշխատավարձ խոստանալով, նա կդատարկի ոչ միայն Հայաստանը: ՌԴ նախագահի այս վերջին գաղափարը, որը շուտով կյանքի կկոչվի, պետք է, որ անհանգստացնի ՀՀ իշխանությանը, թե՞ մեր երկրին պետք չեն շինարարներ, գյուղատնտեսներ, այլ փորձառու մասնագետներ: Թեպետ ինչի մասին է խոսքը`մի քանի հատ լֆիկը ձեզ լիովին բավարար է:

Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ