Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Սիրիայի ընդդիմությունն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը

Սիրիայի ընդդիմությունն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը
26.07.2013 | 11:56

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներն ակնկալում են Ֆրանսիայի աջակցությունը, որպեսզի Սիրիայում սահմանվեն ոչ թռիչքային հատուկ գոտիներ։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոշական ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ՙՄոնդ՚ թերթին տված հարցազրույցում։ Երեկ Ջարբան Ֆրանսիայում բանակցություններ է անցկացրել նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

ՙԲանակցություններում մենք բարձրացրել ենք անվտանգության գոտիների ստեղծման հարցը, որտեղ կկարողանա հիմնվել ընդդիմությունը։ Ֆրանսիացիներն այդ հարցում կաջակցեն մեզ։ Դա Ասանդի ռեժիմը տապալելու առանցքային քայլերից մեկը կլինի՚,- ասել է Ջարբան։

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ