ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Պան Գի Մունը կոչ է արել ազատել Մուրսիին

Պան Գի Մունը կոչ է արել ազատել Մուրսիին
26.07.2013 | 11:54

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Եգիպտոսի զինվորականներին կոչ է արել ազատ արձակել նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիին և ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժման ձերբակալված այլ ներկայացուցիչների կամ էլ դատարանում անհապաղ վերանայել նրանց գործերը։

Ուրբաթ Եգիպտոսում պետք է անցնեն նոր զանգվածային ցույցեր Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Իշխանությունների ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ պատրաստ են ուժ կիրառել՝ բռնություններն ու ահաբեկչական գործողությունները կանխելու համար։

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ