ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Օբաման Քենեդու դստերն առաջարկել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Օբաման Քենեդու դստերն առաջարկել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
25.07.2013 | 12:03

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ջոն Քենեդու դստերը՝ Քերոլայն Քենեդիին, նշանակել Ճապոնիայում Միացյալ Նահանգների դեսպան։ Վերջինիս թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։ Նա կլինի այդ պաշտոնում առաջին կինը։

Քերոլայն Քենեդին մասնագիտությամբ իրավաբան է և 2008, 2012թթ. մեծ դերակատարում է ունեցել Օբամայի նախընտրական արշավներում։

Նշենք, որ Ճապոնիան ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերն է։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ