Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Շտեֆան Ֆյուլեն Արևելյան գործընկերության մասին

Շտեֆան Ֆյուլեն Արևելյան գործընկերության մասին
24.07.2013 | 11:53

Բրյուսելում ԵՄ անդամ 28 և Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ԵՄ հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է. «Արևելյան գործընկերության ծրագիրը իր Ասոցացման համաձայնագրով նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերների հնարավորությունները և դիրքերը տարածաշրջանում, խրախուսել հարևան երկրների հետ իրենց ավանդական հարաբերությունները»:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ