ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Իտալիայի նախարարներից մեկին նմանեցրել են օրանգուտանի

Իտալիայի նախարարներից մեկին նմանեցրել են օրանգուտանի
15.07.2013 | 14:58

Իտալիայի «Հյուսիսային լիգա» պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Կալդերոլին ասել է, որ երկրի ինտեգրացիայի նախարար Սեսիլիա Կայենգեն իրեն օրանգուտանի է հիշեցնում։ «Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ կենդանիներին՝ արջերին և գայլերին, բայց երբ տեսնում եմ Կայենգեին, չեմ կարող չմտածել օրանգուտանի մասին, թեև չեմ պնդում, որ նա այդպիսին է»,- ասել է Կալդերոլին։
Այս ամենին խիստ է արձագանքել Իտալիայի վարչապետը։ Նա քաղաքական գործչի հայտարարությունն անընդունելի է համարել և իր զորակցությունն է հայտնել նախարարին, ով ծագումով Կոնգոյից է:

Իտալիայի որոշ քաղաքական ուժեր պահանջում են Իտալիայի Սենատում փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Կալդերոլիի հարժարականը։

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ