Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պահանջում են Իսպանիայի վարչապետի հրաժարականը

Պահանջում են Իսպանիայի վարչապետի հրաժարականը
15.07.2013 | 14:57

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյային կրկին կոչ են անում հրաժարական տալ։ Նշենք, որ El Mundo թերթը հրապարակել է հոդվածներ, որոնք ստվեր են գցում վերջինիս հեղինակության վրա։ Մասնավորապես, վարչապետը կասկածվում է կոռուպցիոն սկանդալի մեջ խրված կուսակցական չինովնիկներից մեկի հետ կապեր ունենալու համար։

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ