ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ամերիկյան կառավարությունը պետք է ամեն օր աղոթի, որպեսզի Սնոուդենին ոչինչ չպատահի

Ամերիկյան կառավարությունը պետք է ամեն օր աղոթի, որպեսզի Սնոուդենին ոչինչ չպատահի
14.07.2013 | 16:24

The Guardian -ի թղթակից Գլեն Գրինվալդը, որ Էդուարդ Սնոուդենի հետ սկանդալային հարցազրույցի հեղինակն է, հայտարարել է, որ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը ծավալուն տեղեկություններ ունի, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել ԱՄՆ-ին մեկ րոպեում, այնպես` ինչպես որևէ մեկին դեռ չի հաջողվել: «Ամերիկյան կառավարությունը պետք է ամեն օր աղոթի, որպեսզի Սնոուդենին ոչինչ չպատահի, հակառակ դեպքում ամբողջ տվյալները կհրապարակվեն, և ԱՄՆ-ի համար դա գիշերային մղձավանջից էլ վատ կլինի»,- հավելել է Գրինվալը։ Խոսքը ծրագրային ապահովման մասին է, որով ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է ստանալ քաղաքացիների էլեկտրոնային տեղեկությունները։

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ