ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Էլմար Մամեդյարովը դեմ է ստատուս քվոյին

Էլմար Մամեդյարովը դեմ է ստատուս քվոյին
14.07.2013 | 16:14

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 12-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հարցում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է` ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Մամեդյարովը բանակցությունների ընթացքում նշել է, որ ԼՂ հակամարտության չլուծված լինելը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը: «Հանդիպման ժամանակ արտգործնախարար Մամեդյարովը նշել է նաև, որ բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ Հայաստանի զինված ուժերը դուրս բերվեն ադրբեջանական բռնազավթված տարածքներից»,- ասել է մամուլի քարտուղարը:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ