Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
14.07.2013 | 16:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իեն Քելլին և Իգոր Պոպովը հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ իրենց վերջին հանդիպումների արդյունքները: Նրանք նշել են, որ հունիսին և հուլիսին իրենց մի քանի հանդիպումների նպատակն էր նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գաղափարների մշակմանը: Հիշեցնելով, որ հունիսի 6-ին Լոնդոնում հանդիպել են Էլմար Մամեդյարովին, հունիսի 28-ին Փարիզում Էդուարդ Նալբանդյանին, նրանք գրում են. «Համանախագահները և նախարարները շարունակեցին քննարկումները խաղաղ գործընթացի էության վերաբերյալ՝ կենտրոնանալով կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու և այս տարի ավելի ուշ ամենաբարձր մակարդակներով հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջոցների վրա»:
,Համանախագահների հետ Վիեննայում հուլիսի 12-ին կայացած համատեղ հանդիպման ժամանակ երկու արտգործնախարարները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը այս նպատակներին և քննարկեցին առաջիկա ամիսներին հետագա բանակցությունների պլաններե: Համանախագահները Վիեննայում հանդիպման մանրամասները ներկայացրել են Մինսկի խմբի դեսպաններին:
Նրանք հավաստիացնում են, որ կողմերի հետ սերտորեն կհամակարգեն հետագա քայլերի մշակումը:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ