Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է
13.07.2013 | 18:05

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի` արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որ օրեր առաջ սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովում ասել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ. «Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»: Զարմանալի կլիներ, եթե այլ հայտարարություն հնչեր, օրինակ` ի՞նչ հարց է բարձրացնում Հայաստանի գլխավոր դատախազը և ինչու՞ է այդ հարցը ուղղված Թուրքիային:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ