ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թեհրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Եգիպտոսում

Թեհրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Եգիպտոսում
09.07.2013 | 17:00

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Աբաս Արագչին մամլո ասուլիսում հույս է հայտնել, որ Եգիպտոսում հարգանք կդրսևորվի մարդասիրության, ժողովրդավարության և ժողովրդի օրինական պահանջների նկատմամբ և տարբեր խմբավորումները կարող են խնդիրները լուծել` պահպանելով ժողովրդի միասնությունն ու համերաշխությունը: Արագչին նաև հավատում է, որ միջազգային հանրությունը ականատես կդառնա «կայունության վերադարձին Եգիպտոս և նպատակների իրականացմանը առանց բռնությունների ու դաժանության` ժողովրդավարական գործիքների կիրառմամբ»: Դիվանագետը նաև ասել է, որ լարվածության խորացումն ու բախումները Եգիպտոսում հարուցում են բոլոր երկրների և հատկապես տարածաշրջանի պետությունների խոր տագնապը, իսկ Թեհրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Եգիպտոսում:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ