ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Եգիպտոսի նոր ճանապարհային քարտեզը

Եգիպտոսի նոր ճանապարհային քարտեզը
09.07.2013 | 16:56

2014-ի փետրվարին Եգիպտոսում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց կհաջորդեն նախագահական ընտրությունները: Եգիպտոսի անցումային նախագահ Ադլի Մանսուրը հրապարակել է ճանապարհային քարտեզը, որը նախատեսում է երկու շաբաթվա ընթացքում սահմանադրական համաժողով գումարել` նոր Սահմանադրության մշակման և սահմանադրական հռչակագրի պահից վեց ամիս անց նախագահական ընտրությունների անցկանցման համար: Նոր Սահմանադրության մշակմամբ կզբաղվի սահմանադրական հանձնաժողովը, իսկ Սահմանադրությունը կդրվի համաժողովրդական հանրաքվեի և արդեն նոր Սահմանադրությամբ կանցկացվեն խորհրդարանի ընտրությունները: Օրենքով ընտրված խորհրդարանը նիստերը սկսելուց մեկ շաբաթ հետո կհայտարարի նախագահական ընտրությունների սկզբի մասին: Քանի դեռ պետության նախագահը ընտրված չէ, պետությունը կղեկավարի խորհրդարանը: Ճանապարհային քարտեզը 33 կետից է բաղկացած, որոշիչ է համարվում պետության անցումային ղեկավարին օրենքներ ընդունելու իրավունք տալը` ժամանակավոր կառավարության ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո: Կանոնակարգված է նաև երկու հանձնաժողովների ստեղծումը, որոնք պետք է մշակեն նոր Սահմանադրությունը` առաջին հանձնաժողովում ընդգրկվելու են փորձագետ իրավաբաններ, երկրորդում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Նոր Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի Սահմանադրական հռչակագրի հրապարակումից 4 ամիս անց: Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հանրաքվեից 2 շաբաթ անց, նախագահականը` այսօրվանից 6 ամիս հետո»,-նշված է Սահմանադրական հռչակագրում, որ 2011-ի հունվարին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանազրկումից հետո արդեն երրորդն է:
Ճանապարհային քարտեզը, իհարկե, անհրաժեշտություն է իրավիճակը կառավարելի դարձնելու համար, սակայն, օրավուր լարումը մեծանում է Եգիպտոսում: Հունիսի 8-ի գիշերը Կահիրերի Հանրապետական գվարդիայի շենքի մոտ, որտեղ ենթադրաբար գտնվում է իշխանազրկված նախագահ Մուհամեդ Մուրսին, բախում է եղել նրա կողմնակիցների ու զինվորականների միջև, փոխհրաձգության զոհ են դարձել 50 մարդ: Ադլի Մանսուրի առաջնահերթ խնդիրը դարձել է երկրում քաղաքացիական պատերազմը կանխելը:

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ