Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Առանց Վաշինգտոնի մեզ համար ավելի լավ կլինի»

«Առանց Վաշինգտոնի մեզ համար ավելի լավ կլինի»
05.07.2013 | 14:10

Այս մասին երեկ հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: «Մենք ուսումնասիրում ենք գործը, և եթե պետք է, կփակեմ ԱՄՆ-ի դեսպանատունը Բոլիվիայում: Մեզ պետք չէ ամերիկյան դեսպանատուն: Իմ ձեռքը չի դողա այն փակելու համար: Մենք ունենք արժանապատվություն և ինքնիշխանություն: Առանց ԱՄՆ-ի մեզ համար ավելի լավ կլինի թե՛ քաղաքականության մեջ, թե՛ ժողովրդավարության ասպարեզում»,- ասել է նա Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում:
Մորալեսը մեղադրել է ԱՄՆ-ին եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու մեջ, ինչի արդյունքում մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը Բոլիվիայի նախագահի թռիչքի համար, երբ նա վերադառնում էր Մոսկվայից: Մոսկվայում Էվո Մորալեսը հայտարարել էր, թե կքննարկի ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, եթե ստանա համապատասխան խնդրանք: Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան չէին թույլատրել Մորալեսին թռչել իրենց օդային տարածքով` կասկածելով, թե նրա ինքնաթիռում է գտնվում Սնոուդենը:
Երեկ Կոչաբամբայում քննարկվել է միջադեպը, և սուր քննադատություններ են հնչել ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների հասցեին: Հանդիպմանը մասնակցել են Արգենտինայի, Ուրուգվայի, էկվադորի, Վենեսուելայի, Սուրինամի նախագահները և լատինաամերիկյան այլ երկրների ներկայացուցիչներ: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ասել է, թե ինքը և մյուս առաջնորդները լիովին աջակցում են Էվո Մորալեսին:
Բոլիվիայի արտգործնախարար Դավիթ Չոկեուանկան հայտարարել է, թե եվրոպական երկրների կողմից արված «հայտարարությունները բավարար չեն»: «Մենք պահանջում ենք հրապարակել այդ անընդունելի, վիրավորական ու չարամիտ որոշման բոլոր մեղավորների անունները և պատժել նրանց: Մենք վիրավորված ենք, անարգված և բարկացած: Ագրեսիայի այդ դրսևորումը ժողովրդավարության և երկրների խաղաղ գոյակցության դեմ էր»,- ասել է նա: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները մեղավոր են միջազգային պայմանագրերի, Վիենայի կոնվենցիայի և մարդու իրավունքների խախտման համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ