Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սնոուդենը կամուսնանա Չապմանի հետ

Սնոուդենը կամուսնանա Չապմանի հետ
05.07.2013 | 14:01

Էդվարդ Սնոուդենի «գործը» հետաքրքիր ընթացք կարող է ստանալ: Երկու օր առաջ ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Աննա Չապմանը, ով 2010-ի հունիսին ԱՄՆ-ում ձերբակալվել էր և միայն փոխանակման արդյունքում հայտնվեց Ռուսաստանում, Թվիթերի իր էջում առաջարկություն էր արել Էդվարդ Սնոուդենին. «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»: Դատելով Սնոուդենի մեկնաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ նա կընդունի Չապմանի ամուսնության առաջարկը: «Ես կամուսնանայի նրա հետ՝ չնայելով ոչ մի բանի վրա: Աստված իմ, դուք միայն նրան նայեք»,- գրել է նա այսօր Թվիթերում ` զրուցելով իր էջի այցելուներից մեկի հետ:
Ուշագրավ է, որ Չապմանի առաջարկությունը եղավ այն ժամանակ, երբ իրավաիճակը, կարծես, փակուղում էր հայտնվել, և մի շարք երկրներ արդեն հայատարարել էին, թե չեն կարող քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին: Ամուսնանալով ՌԴ քաղաքացի Աննա Չապմանի հետ, Սնոուդենը օրինական հիմք կունենա Ռուսաստանից քաղաքացիություն խնդրելու: Սա կարող է նրա համար լավագույն լուծումը լինել, քանի որ Ռուսաստանը կարող է պաշտպանության տակ առնել իր նոր քաղաքացուն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ