Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը գտնում է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությամբ փլուզվում են քաղաքական իսլամի գաղափարները: «Նա, ով կրոնն օգտագործում է քաղաքական նպատակներով կամ ծառայեցնում այս կամ այն խմբի շահերին, կտապալվի՝ որտեղ էլ լինի»,- ասել է Սիրիայի նախագահը: