Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Օբաման ասել է, որ գաղտնալսում անում են բոլոր հատուկ ծառայությունները

Օբաման ասել է, որ գաղտնալսում անում են բոլոր հատուկ ծառայությունները
02.07.2013 | 12:30

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, արձագանքելով հատուկ ծառայությունների կողմից Եվրամիության գրասենյակների գաղտնալսման մասին տեղեկության արտահոսքին, ինչպես նաև եվրոպական երկրների առաջնորդների վրդովված մեկնաբանություններին, ասել է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ ՙԲոլոր տեսակի հետախուզությունները, ոչ միայն մեր, այլև ցանկացած եվրոպական, ասիական, զբաղվում են գաղտնալսմամբ։ Նրանք փորձում են ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում։ Եթե նման բան չանեին, ապա հետախուզություններն ընդհանրապես պետք չէին լինի։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ եվրոպական երկրներում էլ կան մարդիկ, ում հետաքրքրում է եթե ոչ այն, թե ինչ եմ ես ուտում նախաճաշին, ապա այն, թե ինչ եմ պատրաստվում խոսել այդ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում՚,- երեկ ասել է Օբաման Տանզանիայում։

Նախօրեին գերմանական Der Spiegel ամսագրում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Վաշինգտոնում ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները ենթարկվում են գաղտնալսման, ստուգվում են նրանց էլեկտրոնային նամակները։ ԵՄ ղեկավարությունն այդ հարցի վերաբերյալ բացատրություն է պահանջել ԱՄՆ-ից։

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ