ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Վրաստանում նախագահ կընտրեն հոկտեմբերի 27-ին

Վրաստանում նախագահ կընտրեն հոկտեմբերի 27-ին
02.07.2013 | 01:13

Վրաստանում 2013թ. հոկտեմբերի 27-ին տեղի կունենան նախագահի ընտրություններ։ Հուլիսի 1-ին կայացած ասուլիսում այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն։ Գործող նախագահ Մ. Սաակաշվիլին արդեն իսկ հրամանագիր է ստորագրել ընտրությունների օրվա նշանակման վերաբերյալ:

Լրատվամիջոցները փոխանցում են, որ այս պահի դրությամբ հայտնի է երեք թեկնածուի անուն՝ «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ, փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլի, «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլի և խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձե:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ