ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Իվանիշվիլին չի բացառում Սաակաշվիլու ձերբակալությունը

Իվանիշվիլին չի բացառում Սաակաշվիլու ձերբակալությունը
01.07.2013 | 11:44

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքը չի ցանկանում նախագահ Սաակաշվիլու ձերբակալությունը, սակայն նաև չի բացառում դա։ «Սաակաշվիլին պատասխանատու անձ է, ինքն է որոշումներ ընդունել, ես չեմ ցանկանում, որպեսզի նրան ձերբակալեն, սակայն ոչինչ բացառել պետք չէ։ Գոյություն ունեն դատախազություն, դատարան, օրենք, ինչը բոլորի համար նույնն է։ Ես չեմ պատրասվում նրանց հետ վարել բանակցություններ,- ասել է Վրաստանի վարչապետը:- Այսօր Միշան չունի լիազորություններ, նրան մնացել է ընդամենը 4 ամիս։ Չէի ասի, թե ես բոլորից ուժեղ եմ, բայց ժողովուրդը հարգում է ինձ, սիրում է, և դա է իմ ուժը»,- ասել է Իվանիշվիլին։

Նա կարևոր է համարել ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, սակայն ընդգծել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը։

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ