Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հունիսի 17-ին Մեծ ութնյակի Մեծ եռյակը կխոսի ԼՂ հարցի մասին

Հունիսի 17-ին Մեծ ութնյակի Մեծ եռյակը կխոսի ԼՂ հարցի մասին
16.06.2013 | 00:37

Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-ին Մեծ ութնյակի շրջանակներում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը պատրաստվում են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ հերթական հայտարարությամբ: Սովորաբար նման հայտարարությունները խնդիր ունեն հավաստելու, որ հարցը մնում է երեք նախագահների ուշադրության շրջանակներում: Այս անգամ էլ հայտարարությունը կարող է ունենալ ընթացիկ նշանակություն: Այնուամենայնիվ, կարող են լինել և նրբերանգներ` հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները` նախագահական ընտրությունների արդյունքները Իրանում, իրավիճակը Թուրքիայում, առաջիկա հոկտեմբերին նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Բոլոր դեպքերում հայտարարությունը առավել ուղղված է լինելու տարածաշրջանային փոփոխությունների ընդգրկմանը և դրանց ներգործությանը բուն խնդրի վրա:
Մեծ ութնյակի շրջանակներում կհանդիպեն և Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը: Երկու նախագահների օրակարգում ի թիվս այլ հարցերի քննարկվելու են սիրիական զարգացումները, համատեղ պայքարը ահաբեկչության դեմ, միջուկային զենքի կրճատման հնարավորությունները: Բնականաբար նրանք կանդրադառնան նաև թուրքական, իրանական զարգացումներին, հետևաբար տարածաշրջանային խնդիրներին:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ