Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում ԼՂ հակամարտության մասին հայտարարություն է ընդունվել

ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում ԼՂ հակամարտության մասին հայտարարություն է ընդունվել
31.05.2013 | 15:48

Երևանում տեղի ունեցող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում որոնելը Հայաստանի ու Ադրբեջանի ստանձնած պարտավորությունն է՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար։ Այդ համատեքստում մենք մեր աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ հիմնված «Մադրիդյան սկզբունքների» վրա»,-ասված է փաստաթղթում։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վեհաժողովը պատրաստ է անել ամեն ինչ՝ խորհրդարանական ժողովրդավարության միջոցով, հեշտացնելու երկխոսությունն ու ստեղծելու ճշմարտության մթնոլորտ՝ երկու պետությունների խորհրդարանների անդամների միջև։

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ