Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Թուրքիան զինում է Ադրբեջանին նաև անուղղակի

Թուրքիան զինում է Ադրբեջանին նաև անուղղակի
27.05.2013 | 15:06

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացրել է, որ թուրքական ROKETSAN ընկերության հետ սկսելու են ռեակտիվ հրթիռներ արտադրել: Ադրբեջանական գործարաններից մեկում արդեն արտադրական հոսքագիծ է բացվել, հրթիռների շարժիչները արտադրվելու են Թուրքիայում, մնացած մասերը` Ադրբեջանում: Հրթիռները լինելու են 122 մմ և 107 մմ տրամաչափի: 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը երկու անգամ գերազանցելու է Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում գտնվող «Գրադ» ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: 107 տրամաչափի հրթիռների հեռահարությունը 11 կմ է, որ 4 կմ գերազանցում է ռուսական ու ուկրաինական հրթիռների հեռահարությանը:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ