Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կսատարի Իսրայելին

Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կսատարի Իսրայելին
24.05.2013 | 13:25

ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին, եթե վերջինս հակամարտության մեջ մտնի Իրանի հետ։ Այդ մասին ասվում է երեկ ԱՄՆ Կոնգրեսում ընդունված բանաձևում։ Այս փաստաթղթի օգտին քվեարկել է վերին պալատի 100 անդամից 99-ը։ Բանաձևում, մասնավորապես, ասված է, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ «Եթե Իսրայելի կառավարությունը ստիպված լինի ռազմական ուժ կիրառել իրանյան միջուկային ծրագրից պաշտպանվելու համար, ապա Միացյալ Նահանգների կառավարությունը կաջակցի Իսրայելին և կցուցաբերի դիվանագիտական, ռազմական և տնտեսական օգնություն՝ վերջինիս տարածքը և բնակչությանը պաշտպանելու համար»,- ասված է փաստաթղթում։

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ