ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Վթարվել է ոստիկանական ուղղաթիռ

Վթարվել է ոստիկանական ուղղաթիռ
23.05.2013 | 21:59

Վենեսուելայում այսօր ոստիկանական ուղղաթիռի վթարի պատճառով 5 մարդ է մահացել, այդ թվում՝ վենեսուելացի առաջին կին օդաչու Վիլմարիս Մորան։ Ուղղաթիռը վթարվել է այսօր առավոտյան Խունկիտո կոչվող բնակավայրի մոտ։ Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը վատ եղանակային պայմաններն էին։
Ոսկիկանական ուղղաթիռն իրականացնում էր թռիչք՝ հետևելու համար պետական էներգետիկ կազմակերպության 2 ինժեներներին առևանգած հանցագործներին։ Ոստիկանները դուրս էին եկել առևանգիչների հետքին, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով հանցագործներից մեկը մահացել է։

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ