Իտալական հարավային Ապուլիյա շրջանում ձերբակալվել է տեղի վարչակազմի ղեկավար Տարանտո Ջովանի Ֆլորիդոն։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, նա մեղադրվում է կաշառք վերցնելու համար։ Ֆլորիդոյի հետ միասին մեղադրանք է ներկայացվել նաև նրա վարչակազմի 3 աշխատակիցների։
Մեղադրյալները կասկածվում են տարածաշրջանի բնապահպանական խնդիրների նկատմամբ աչք փակելու համար։ Վերջիններս ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն են տվել որոշակի գործարարների՝ առանց բնապահպանական փորձաքննության։