Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ալժիրի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել

Ալժիրի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել
28.04.2013 | 14:03

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան կաթվածից հետո տեղափոխվել է Փարիզի հայտնի Վադ դե Գրաս հիվանդանոց, որտեղ նա հետազոտման և բուժման կուրս կանցնի։ Այստեղ, որպես կանոն, բուժվում են ֆրանսիացի և արտասահմանցի հայտնի անձինք։
Երեկ 76-ամյա նախագահը տեղափոխվել էր ալժիրյան հիվանդանոց։ Ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները, երկրի նախագահի առողջությանը ոչինչ չի սպառնում, պարզապես նա հետազոտման և հանգստի կարիք ունի։
Վերլուծաբանները, սակայն, կասկածի տակ են դնում, մյուս տարի նախագահական ընտրություններում Բուտեֆլիկի առաջադրման հնարավորությունը։

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ