ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հերթական պայթյունը՝ Բաղդադում. կա 27 զոհ

Հերթական պայթյունը՝ Բաղդադում. կա 27 զոհ
19.04.2013 | 11:59

Ավելի քան 27 մարդ է մահացել երեկ երեկոյան Բաղդադի սրճարանում տեղի ունեցած պայթյունից։ Մահացածներից երկուսը երեխաներ են։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Նախնական տվյալներով՝ մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող սրճարանում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։
Փրկարարները փորձում էին կենդանի մնացածներին դուրս բերել փլատակների տակից այն պահին, երբ փլվել է տանիքը։
Այս երկուշաբթի իրաքյան քաղաքներում տեղի է ունեցել պայթյունների շարք, ինչի զոհ էր դարձել ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ 200-ը։ Թեև իրավիճակն Իրաքում, 2006-2007թթ. համեմատությամբ, բավականին կայունացել է, սակայն երկրում շարունակում են գործել սունիական ծայրահեղական խմբավորումները։ Ամեն ամիս նրանց գործողությունների հետևանքով շուրջ 300 մարդ է մահանում։

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ