ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայտարարություն, որ հավելյալ բացատրությունների կարիք ունի

Հայտարարություն, որ հավելյալ բացատրությունների կարիք ունի
19.04.2013 | 11:44

Ստամբուլում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը` թուրք-ռուսական ռազմավարական ծրագրման խմբի շրջանակներում: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկումից հետո ասել է, որ առանցքային հարցերի մեծ մասում Մոսկվան և Անկարան նույն տեսակետն ունեն. «Մեր տեսակետները միջազգային եւ տարածաշրջանային բոլոր հիմնական հարցերում կամ համընկնում են, կամ շատ մոտ են իրար: Եվ հաստատ կարող եմ ասել, որ մեր ռազմավարական շահերը համընկնում են Ռուսաստանին եւ Թուրքիային սահմանակից բոլոր տարածաշրջաններում խաղաղության, կայունության եւ անդորրի պահպանման առումով: Դա թույլ կտա այդ շրջաններում պայմաններ ստեղծել զարգացման ու բարգավաճման համար: Միանշանակորեն, սա այն մոտեցումն է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը իրագործում են Անդրկովկասում»:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ