Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել
17.04.2013 | 12:35

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել, որին ենթակա են մինչև 2013 թ. ապրիլի 16-ը գործված բոլոր հանցանքները: Այս քայլը արվել է քաղաքական ճգնաժամի կարգավորման ծրագրի շրջանակներում: Հրամանագրի հրապարակումից հետո 30 օրում իշխանություններին հանձնված բոլոր զինված մարդիկ կազատվեն պատասխանատվությունից: Ընդդիմության շարքերում կռվող դասալիքները ևս ազատվում են պատասխանատվությունից, եթե երկրի ներսում 30 օրում հանձնվում են իշխանություններին, իսկ երկրից դուրս գտնվողները` 90 օրում: Իշխանության և ընդդիմության առճակատումը Սիրիայում սկսվել է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն զոհվել է 70000 մարդ: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ դիմակայում են լավ զինված և վարժված տեղացի զինյալների ու արտասահմանից եկած վարձկանների խմբերին: 2013-ի հունվարի 6-ին Բաշար Ասադն առաջարկել էր ճգնաժամից դուրս գալու փուլային ծրագիր, որը նախատեսում էր ահաբեկիչներին ֆինանսական աջակցության դադարեցում այլ պետությունների կողմից, համազգային երկխոսության անցկացում, նոր կառավարության ձևավորում, նոր սահմանադրության ընդունում և համընդհանուր ներման հայտարարում:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ