«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չեռնոգորիայում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարում են հաղթանակի մասին

Չեռնոգորիայում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարում են հաղթանակի մասին
08.04.2013 | 11:56

Չեռնոգորիայի նախագահական ընտրություններին մասնակցած երկու թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին։ Գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչի կողմնակիցները վստահեցնում են, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների ավելի քան 51 տոկոսը։ Նրանց խոսքով՝ իրենց մրցակից Միոդրավ Լեկիչը ստացել է մոտ 49 տոկոս ձայն։ Նույն թվերն են բերում նաև «Ժողովրդական ճակատի» կողմնակիցները, սակայն հօգուտ իրենց։
Չեռնոգորիայի ընտրական հանձնաժողովն առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ