ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Բանակցությունները` բանակցությունների թեմա՞

Բանակցությունները` բանակցությունների թեմա՞
03.04.2013 | 13:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ընթացքին ու հեռանկարին վերաբերող հարցեր:

Չնայած 10 օր առաջ համանախագահները Ստեփանակերտում էին, մտադիր են Բաքվից մեկնել Ստեփանակերտ` ոտքով հատելով շփման գիծը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ շփման գծի հյուսիսային հատվածում ապրիլի 4-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման ընթացքում համանախագահները Թերթերի շրջանից կանցնեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան, իսկ ապրիլի 5-ին Աղդամի հատվածում դիտարկման ժամանակ կվերադառնան Ադրբեջան:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ