«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԿԺԴՀ-ում ցույցեր են. պահանջում են ջախջախել ԱՄՆ իմպերիալիզմը

ԿԺԴՀ-ում ցույցեր են. պահանջում են ջախջախել ԱՄՆ իմպերիալիզմը
01.04.2013 | 16:07

Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը երդվել է ամրապնդել ԿԺԴՀ միջուկային ներուժը։ Կառավարող Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեին ուղղված կոչում նա հայտարարել է, որ երկրի միջուկային ուժերը պետք է կատարելագործվեն և ընդլայնվեն։
Նշենք, որ ԿԺԴՀ-ում ընթանում են զանգվածային հանրահավաքներ, որոնք կոչ են անում միավորվալ երկրի ղեկավարի շուրջ, որպեսզի կարողանան հաղթանակ տանել զավթիչների նկատմամբ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտարարել էր, որ այսուհետև վճռական պատասխան է տրվելու Վաշինգտոնին և Սեուլին։ Հանրահավաքներում հնչում են «Մահ ամերիկյան իմպերիալիզմին» և նման այլ կարգախոսներ։
Միաժամանակ ԱՄՆ-ն Հարավային Կորեա է բերել Ֆ-22 տիպի մի քանի կործանիչներ՝ զորավարժություններին մասնակցելու համար։ Ամերիկայի իշխանությունները հայտնարարում են, որ կտրուկ կոչերով ու սպառնալիքներով Փհենյանը ոչնչի չի հասնի, այլ էլ ավելի կուժեղացնի ԿԺԴՀ-ի մեկուսացումը։

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ