«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վրաստանը մտահոգված է ՌԴ զորավարժություններից

Վրաստանը մտահոգված է ՌԴ զորավարժություններից
30.03.2013 | 13:18

Վրաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի կողմից Սև ծովում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու անակնկալ որոշման առնչությամբ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, գործողություններն անցկացվում են Վրաստանի հետ ծովային և ցամաքային սահմանի մոտ, և Թբիլիսին վրդովված է ռուսական ստորաբաժանումների սադրիչ գործողություններից։ Վրաստանն ընդծում է նաև, որ ՌԴ-ն չի նշել մանրամասներ գործողությունների տևողության և ուժերի հստակ տեղակայման վերաբերյալ։
Միաժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարը երեկ հայտնել է, որ Վրաստանն ուղիղ վտանգ չի տեսնում այս զորավարժություններից։

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ