Չինասական Սիչուան շրջանում տեբեթցի հոգևորականն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի Տիբեթում չինական կառավարության վարած քաղաքականության։ 28-ամյա հոգևորականն իր վրա բենզին է լցրել ու հրկիզվել մենաստանի դարպասների մոտ։ Ոստիկանությունը, չնայած զոհվածի հարազատների դիմադրությանը, նրա դին վերցրել է հիվանդանոցից։
2009 թվականից ի վեր արդեն ավելի քան 100 տիբեթցի է ինքնահրկիզվել՝ այդպիսով բողոքելով Տիբեթում Չինաստանի վարած քաղաքականության դեմ։