Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ջ. Քերի. «Ասադը պետք է հրաժարական տա»

Ջ. Քերի. «Ասադը պետք է հրաժարական տա»
14.02.2013 | 11:45

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամի ցանկացած լուծում պետք է ենթադրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ Նա նաև ընդգծել է, որ անձամբ ինքը մտադիր է համոզել Ասադին հրաժարական ներկայացնելու հարցում։
Նշենք, որ Ջոն Քերին փետրվարի սկզբին փոխարինել է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ