«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կաստրոն հազիվ էր խոսում

Կաստրոն հազիվ էր խոսում
04.02.2013 | 11:47

Ֆիդել Կաստրոն երեկ մասնակցել է Կուբայի խորհրդարանի ընտրություններին։ Նա մի քանի ամիս չէր երևացել հանրությանը։ Կուբայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել՝ ինչպես է 86-ամյա առաջնորդը այցելել ընտրատեղամաս, որտեղ նա անցկացրել է մոտ մեկ ժամ՝ զրուցելով ընտրողների, լրագրողների հետ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Կաստրոն խոսում էր թույլ, հազիվ լսելի ձայնով։
Կուբայի խորհրդարանական ընտրությունները ձևական բնույթ են կրում. ընդդիմադիր կուսակցությունները դրանց չեն մասնակցում, իսկ թեկնածուներն ընտրվում են ղեկավարող կոմունիստական կուսակցության կողմից։ Խորհրդարանն ունի 600 պատգամավոր, ովքեր պաշտոնապես հաստատում են երկրի բարձր պաշտոններում նշանակվող անձանց։
Ֆիդել Կաստրոն երկրի իշխանությունը փոխանցել է իր կրտսեր եղբորը՝ Ռաուլին, որը 81 տարեկան է։

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ