ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԱՄՆ նախագահի թեկնածուները երկրորդ անգամ հեռուստաբանավիճեցին

ԱՄՆ նախագահի թեկնածուները երկրորդ անգամ հեռուստաբանավիճեցին
17.10.2012 | 11:22

Նյու Յորքում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը։ ԱՄՆ գործող նախագահը և հանրապետական կուսակցության թեկնածուն հեռուստաբանավեճի հենց առաջին րոպեներին սկսեցին թեժ քննարկումները։
Անդրադառնալով նոր աշխատատեղերի ստեղծմանը և երկրի էներգետիկ անկախությանը՝ կողմերը բազմիցս ընդհատում էին միմյանց և մեղադրում իրար անազնվության համար։ Բացի այդ, գործող նախագահը մեղադրել է Միթ Ռոմնիին այն բանի համար, որ նա ներկայացնում է նավթային ընկերությունների և ոչ թե հասարակ ամերիկացիների շահերը։
Թեկնածուներին հարցեր են տվել շուրջ 80 քաղաքացիներ, որոնք դեռևս չեն կողմնորոշվել իրենց ընտրության մեջ։ ԱՄՆ նախագահի ընտրություններին մնացել է 21 օր, և հստակ ֆավորիտ այս պահի դրությամբ դեռևս չկա։
Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օբաման ձգտում է իր չնչին առավելությունը պահպանել 9 նահանգներում։ Հենց այդ նահանգների բնակիչների ձայներն են որոշելու, թե ով է ղեկավարելու երկիրն առաջիկա չորս տարիներին։

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ