-
15.11.2020|
14:25
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել է՝ հայտնեց նրա փաստաբան Վահագն Գասպարյանը. «Ակնհայտ անհիմն ձերբակալություն է», - ասաց փաստաբանը։ Նա նշեց, թե պատրաստել է ձերբակալման դեմ բողոք։
-
15.11.2020|
14:24
Այսօր ժամը 16։00-ին քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
-
14.11.2020|
20:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
-
14.11.2020|
20:02
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին, հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
-
14.11.2020|
19:57
Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հայտնում է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
-
14.11.2020|
13:22
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Արժանապատիվ հայ լինելու համար ազատությունից զրկված Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,-գրել է նա։
-
14.11.2020|
13:10
Փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը ռազմական դրության պատճառով առաջացող խնդիրների հարցով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին.
-
14.11.2020|
12:55
Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 11-ին նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
13.11.2020|
22:32
Հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտնեց, որ ծանուցագիր է ստացել ՀՔԾ-ից՝ հարցաքննության ներկայանալու մասին:
-
13.11.2020|
22:17
Նորից եմ կրկնում այն, ինչ գրել եմ տխրահռչակ հայտարարության ընդունման հաջորդ օրը․ Արցախից Հայաստան տեղափոխված հայության խնդիրը առանցքային քաղաքական նշանակություն ունի Արցախյան խնդրի կարգավորման, կարգավիճակի ու անգամ Արցախի շուրջ տարածքների հարցում։