-
07.02.2013|
13:31
Փետրվարի 6–ին Երևանում հաջողությամբ մեկնարկեց «Ընտրական քարոզչություն լուսային վահանակների միջոցով» ակցիան: Լուսային վահանակների միջոցով իրականացվող քարոզչության նպատակն է ՀՀ քաղաքացիներին մատչելի և հետաքրքիր մեթոդով տեղեկացնել իրենց ընտրական իրավունքների և պարտականությունների մասին:
-
05.02.2013|
16:22
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ֆինանսավորումն ապահովել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ում որդուն` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:
-
05.02.2013|
13:24
«Թող ամեն հայ իմանա, որ ոչ մի ահաբեկչություն չի կարող շեղել մեր երկրի բնականոն ընթացքը»,- քիչ առաջ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անսպասելիորեն մտնելով ասուլիսի սենյակ, որտեղ նրա փաստաբան Լևոն Բարսեղյանը հանդիպման էր հրավիրել ԶԼՄ-ներին, տեղեկացնելու, որ իր պաշտպանյալը չի դիմի Սահմանադրական դատարան` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով:
-
04.02.2013|
18:51
Այսօր մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլև իր խմբակցության ու մյուս պատգամավորներին: ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին «շեֆի» հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի «մոտեցումն» էր. պատգամավորներին այս ու այն կողմ հրելով, լայն ժպիտով մոտեցավ Ծառուկյանին ու «ջիգյարով» համբուրվեց:
-
04.02.2013|
14:58
Քիչ առաջ տեղեկացանք, որ սրտի կաթվածից մահացել է ՕԵԿ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրունի Խաչատրյանը` սրտի կաթվածից:
-
03.02.2013|
10:50
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը «Հենարան» ակումբում ասել է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պետականության դեմ ուղղված հարված չէր, պետականության դեմ ուղղված հանցագործություն էր մարտի 1-ը, իսկ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն` հոկտեմբերի 27-ը, երբ գնդակահարվեցին իսկապես ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները, իսկ կատարվածը հարված է զուտ նախագահական ընտրական գործընթացին:
-
03.02.2013|
10:40
Պարույր Հայրիկյանին այցելել են ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը: Վարդան Օսկանյանը ասել է, որ Հայաստանի մասին դույզն ինչ մտածող մարդը նման բան չէր անի.
-
03.02.2013|
10:39
«Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»:
-
01.02.2013|
16:09
«Այս դեպքը չպիտի քաղաքականացնել: Մնացած թեկնածունները պիտի միասին հայտարարություն անեն և հետաքննությունը վերցնել իրենց հսկողության տակ: ՈՒ պետք է սպասել իրավապահ մարմիների բացահայտումներին»,-irates.am-ի հետ զրույցում, անդարադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ Պարույր Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ, պարզապես քաղաքական մեր մշակույթի մեջ յուրահատուկ գիծ ունի ու նրա ընտրազանգվածը 90-ականներից ո´չ պակասել է, ո´չ ավելացել:
-
31.01.2013|
15:06
Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստը սկսելուց առաջ նշում էր, որ կառավարության վերջին հինգ տարվա գործունեությունը հասարակությունը դրական է գնահատում, որի մասին վկայում են հարցումները, կառավարության շենքը պաշարել էր տարբեր ոլորտներից բողոքող հասարակությունը։ Ինչևէ։