-
26.03.2019|
00:16
Այդպես է կոչվում Սեմ Բոբրիկի մեկ գործողությամբ կատակերգությունը, որ բեմադրել է Երևանի դրամատիկական թատրոնը: Առաջին ներկայացումը 2018-ի հոկտեմբերի 5-ին էր: Բեմադրիչը` Ժան Նշանյան: Իրականում կատակերգություն չէ, այլ դրամա:
-
25.03.2019|
15:25
Երկու տարի սպասելուց հետո ամերիկացիները որոշ նախնական պատասխաններ ստացան 2016-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կիրակի օրը տեղեկացրեց, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը գործարք չի հայտնաբերել Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական արշավի մասնակիցների և ռուսական կողմի ջանքերի միջև 2016-ին` գրում է The Washington Post-ը:
-
24.03.2019|
16:41
Հրեական ուրախ տոնի` Պուրիմի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Իսրայելի իրավունքը Գոլանի բարձունքների վրա: Նոր երկրաշարժ Մերձավոր Արևելքում: Այդպես է թղթի վրա, տեղեկատվական ու սոցիալական ցանցերում: Իրականում Իրայելին ընդառաջ ԱՄՆ նոր քայլը չի ազդելու իրավիճակի վրա, նույնիսկ նվազեցնելու է առկայծող կոնֆլիկտի լարումը:
-
24.03.2019|
16:37
Բրեկզիտի ծրագրված ժամկետից` մարտի 29-ից, մեկ շաբաթ առաջ` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի կառավարումը Մեծ Բրիտանիայում միաժամանակ նման է շեքսպիրյան ողբերգության ու արդյունաբերական աղետի` գրում է Ֆիլիպ Բեռնարը Le Monde-ում:
-
23.03.2019|
15:27
ԵՄ ղեկավարները համաձայնել են բրեկզիտը հետաձգել երկու հավանական սցենարներով` մինչև ապրիլի 12-ը կամ մայիսի 22-ը` նայած Համայնքների պալատը կվավերացնի՞ բրեկզիտի համաձայնագիրը, թե՞ ոչ:
-
23.03.2019|
15:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից բոլորին շարժման մեջ դրեց իր թվիեթերյան դիվանագիտությամբ: Նա գրեց, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների` սիրիական տարածքի նկատմամբ», որ Իսրայելը գրավել է 1967-ի 6-օրյա պատերազմի ժամանակ, և` «Գոլանի բարձունքներն ունեն վճռորոշ ռազմավարական նշանակություն և կարևոր են Իսրայելի պետության անվտանգության ու տարածաշրջանային կայունության համար»:
-
22.03.2019|
11:34
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չորեքշաբթի երեկոյան Դաունինգ սթրիթում լրագրողներին հայտարարեց, որ բրեկզիտը հունիսի 30-ից ուշ չի լինի: Նա բացառեց երկրորդ հանրաքվեն ու մեղադրեց պատգամավորներին, որ չեն ուզում ընդունել բրեկզիտին այդքան անհրաժեշտ համաձայնագիրը:
-
22.03.2019|
11:30
Ռուսաստանի քաղաքական էլիտան միայն այդ մասին է մտածում, բայց որ մի բառ չի ասում: Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաևը խախտեց տաբուն: Պաշտոնապես հրաժարվելով նախագահի պաշտոնից ընտրություններից 1 տարի առաջ` 78-ամյա ավտոկրատն ու սովետական նախկին պաշտոնյան ինքն է կազմակերպում իր իշխանության փոխանցումը և ազդանշան է հղում Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս` ընդհուպ մինչև Կրեմլ, որտեղ 2024-ին Վլադիմիր Պուտինը ևս ավարտում է իր 24-ամյա իրավասությունները, որ ընդամենը 4 տարով է պակաս տափաստանային գործընկերոջից` գրում է Պիեռ Ավրիլը Le Figaro-ում:
-
22.03.2019|
02:37
Ինտերնետ հարթակներում և սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին ակտիվացել է հարցումների ինստիտուտը։ Հարցախույզերի հիմնական թեման հետևյալն է՝ որքանով է հասարակությունը գոհ թավշյա հեղափոխության արդյունքներից։ Ակնհայտ է, որ նման հարցումները կատարվում են որոշակի ուղղորդմամբ։
-
22.03.2019|
02:15
Չէ, ֆիզիկայի լիկբեզի տրամադրություն չունեմ: Տրամադրությունս բարձր է` խորապես հիացած եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 19-ի ասուլիսով: 4 ու կես ժամ ու ավելի խոսել, ընդամենը մի գավաթ «սեպարատ սուրճով»` առանց դադարի, այն էլ Մատենադարանում, համարյա 80 լրատվամիջոցի համար, սխրանք է: