38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նոր աշխարհակարգն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում

Նոր աշխարհակարգն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում
22.06.2024 | 08:08

1974 թ. Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան կնքեցին գաղտնի համաձայնագիր, որով Սաուդյան Արաբիան պարտավորվում էր սահմանել արտահանվող նավթի գինը ԱՄՆ դոլարով և իր հասույթը ներդնել ամերիկյան պետական պարտատոմսերում՝ դրա դիմաց ստանալով ռազմական աջակցություն և պաշտպանություն Միացյալ Նահանգներից:

Վերջերս Սաուդյան Արաբիան հրաժարվեց երկարացնել համագործակցության այս համաձայնագիրը։

Այս քայլը կարող է հանգեցնել դոլարի պահանջարկի նվազմանը աշխարհում։

Թույլ դոլարն իր հերթին կարող է հանգեցնել ավելի բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի շուկայի թուլացմանը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ