Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Քաղաքական-մարքեթինգային

Քաղաքական-մարքեթինգային
07.08.2023 | 13:02

Քաղաքական ուժերի մեծ մասի մոտ մի այսպիսի հնարք եմ նկատել՝ իրենց նախաձեռնությունները հաայտարարել ապաքաղաքական ակցիաներ։ Սա անում են, քանի որ, ըստ ընդունված միֆի, հանրության մեծամասնությունը խուսափում է «քաղաքական» բառից։ Այսինքն, փորձ է արվում շրջանցել «ապաքաղաքականի» արգելքը։

Սա նման է, երբ խնձորը վատ է վաճառվում, իսկ տանձը՝ լավ, խնձորի վաճառքը բարձրացնելու նպատակով ուղղակի խնձորի վրա գրես՝ տանձ։

«Ապաքաղաքականի» միֆը

Մարդը, ասելով, թե ես ապաքաղաքական եմ, իրականում թաքցնում է իր իրական մտքերը։ Իսկ թե որն է իր մտքի իրականությունը, չեմ ասի, սա էլ փորձեք դուք գուշակել։

«Հաճախորդը միշտ ճիշտ է, և միշտ պետք է լսել հաճախորդին» կարգախոսն ընդամենը առաջին մակարդակի լուծում է։ Այս մակարդակում օգտատերերից հավաքագրվում են նրանց ուղիղ ցանկությունները և գործում ըստ այդ կողմնորոշիչների։

Երկրորդ մակարդակում պետք է լսել շատ հաճախորդների և անել ոչ թե իրենց ուզածով, այլ այնպես, որ նրանց դուրը գա։ Այս մակարդակի էությունը օգտատերերի թաքնված և ենթագիտակցական ցանկությունների բացահայտումն է։ Երկրորդ մակարդակում արդեն մարքեթինգը վերածվում է ավելի շատ վերլուծության, քան՝ գործողության։

Երրորդ մակարդակում թելադրողը առաջարկի գեներացումն է, որը շատ բարդ է, բայց եթե ստացվում է, ապա դու գրավում ես աշխարհը։ Սրա վառ օրինակը Ստիվ Ջոբսն է՝ իր ստեղծած պրոդուկտներով։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ