Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Հաճույքի գեղագիտական հաճույք»-ը` «թուղթն ստորագրելու եմ»

«Հաճույքի գեղագիտական հաճույք»-ը` «թուղթն ստորագրելու եմ»
22.06.2023 | 16:19

Երևի կարոտած կլինեիք կառավարության նիստերի իմ շարքին․ էսօր հերթականին հետևեցի՝ անհոգնել։ Թեման նույնն էր, ասելիքը՝ շարքային։

Տխուր դեմքով ու դարդոտած 8 րոպեանոց տեքստ կարդաց Արցախի (իրա բառերով՝ Լեռանյին Ղարաբաղի) շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նայեք ինչ է

Ասում.

«Ամեն ինչ արվում է հայերի կյանքը (արցախահայություն տերմինն ընդհանրապես չի օգտագործում) ԼՂ-ում անհնար դարձնելու համար, հենց սա է էթնիկ զտման այն քաղաքականությունը, որի մասին տարներ շարունակ ահազանգում են»։

Հետո թեման ավելի է բորբոքում, թե «պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»։

Իսկ հետո նայեք, թե մտքի թելն ուր է գնում․

«Մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»։

Բայց էս ֆոնին ամենակայֆ պահն էն էր, որ մյուս դրվագում արդեն, երբ խոսում էր Լարսի անցակետի մասին, առիթը բաց չթողեց ու մի հատ էլ՝ «նավսյակի» Լադիմիրիչին (Միշուստինին էլ) շնորհակալություն հայտնեց։

Նայեք, նախ ասում է, որ Արցախում բացահայտ էթնիկ զտման քաղաքականություն է իրականցվում, մյուս ձեռքով էլ ընդգծում, թե ինչ լինի-չլինի, մեկ է՝ թուղթն ստորագրելու եմ, ու մյուս շաբաթ Վաշինգտոնում հենց էտ «ռասկլադն» է։ Էս պարզ երևում է էն մտքից, թե.

«Հայաստանը պատրաստ է օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանը»։

Դե իսկ հետո անցավ կաղապարային դոկտրինների համաձայն.

օրակարգում 54 հարց էր, զեկուցվեց ավանդական 3-ը։

Հարցերից մեկը Յանդեքսների ու ՋՋ-ների մասին էր․ բանից պարզվում է՝ դրանք էս է կդառնան անկանխիկ, ու ասում է, ով անկախիկ չի ունենա հաճախորդը հանգիստ կարող է չվճարել (թեման ուժի մեջ է մտնելու 2024-ի սեպտեմբերից)։

Ստեղ հիշեց 2018- ի տաքսիստների վակխանալիան, թե ոնց էին փողոցում իշխանություն մերժում ու ճամփա փակում։ Էս էն բզի պատմությունն ա, հլա դուք էլի սպասեք։

Դրա մակարդակը տաքսիստների աշխատանքի կոորդինացիայի մակարդակից ավելի չի էլ կարող լինել, դա էդ կարող է կազմակերպի, թե չէ պետականությունը, անվտագնությունը քո կալիբրի հետ ոչ մի աղերս չունեն։ Մեկ էլ քո համար գերկարևորը գազի կալոնկաների զուգարանների մաքրությունն է, որը կառավարության նիստով հանգիստ շեշտում ես, ու ոչ առաջին անգամ։

Դե կենսաթոշակների հետվճարներն ու անկանխիկ առևտուրը սիրած օպերայից է, դա արդեն գիտեք:

Այսօր խոսեց նաև աշխատատեղերի հերթական «պատմական ռեկորդի» մասին։

Ամփոփելով ասեմ, որ նոր տերմին է հնարել՝ «հաճույքի գեղագիտական հաճույք»…

Այնպես որ, կարող եք հանգիստ կիրառել։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 3119

Մեկնաբանություններ