«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Շատ է պնդերես, անդուր, անդեմ ու չտես

Շատ է պնդերես, անդուր, անդեմ ու չտես
15.05.2023 | 10:55

Միշելը հայտարարեց բանակցությունների այս փուլի արդյունքները։ Ինչպես և սպասելի էր, մեզ համար ոչ մի հուսադրող կետ չկար։

*Արցախի ուրացում (86 600 քառ. կմ Ադրբեջան):

*Անկլավների հանձնում (29 800 քառ. կմ Հայաստան):

*Միջանցքի տրամադրում (Նախիջևանի երկաթուղու վերաբացման սոուսով):

*Ադրբեջանցի «մոլորված» հանցագործների շուտափույթ վերադարձ (հայ գերիների մասին միայն բարոյական անդրադարձ):

*Արցախի որևէ կարգավիճակի վերացում (հայերի իրավունքներ, որոնք ապրում են նախկին Լեռնային Ղարաբաղի մարզում):

Պատերազմում պարտվածը չի կարող բանակցություններում հաղթել։

Այդպես չի լինում պարզապես։ Հասկացեք, վերջապես։

Բայց դե շատ է պնդերես, անդուր, անդեմ ու չտես...

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 3149

Մեկնաբանություններ