ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Բրիտանական կայսրության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին 1895-97 և 1909 թվականների հայկական սոսկալի սպանդին և 1915 թվականի հայոց զարհուրելի կոտորածին» Դեյվիդ ԼԼՈՅԴ ՋՈՐՋ

«Բրիտանական կայսրության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին  1895-97 և 1909 թվականների հայկական սոսկալի սպանդին և 1915 թվականի հայոց զարհուրելի կոտորածին»  Դեյվիդ ԼԼՈՅԴ ՋՈՐՋ
29.04.2023 | 09:49

Ճանաչու՞մ եք այս եվրոպացուն:

Կարդացեք, թե ով է նա և ինչ է արել ու ասել հայերի և հայկական ջարդերի մասին:

Դեյվիդ Լլոյդ Ջորջ` անգլիացի պետական գործիչ։ Լիբերալ կուսակցության ղեկավար։

1905-08 թթ. առևտրի նախարար,

1908-15 թթ. ֆինանսների նախարար,

1916-22 թթ. պրեմիեր մինիստր։

1919-20 թվականներին Փարիզի հաշտության կոնֆերանսի և Վերսալյան պայմանագրերի գլխավոր հեղինակներից։

1919-22 թթ. պաշտպանել է անգլո-հունական պատերազմը թուրքական ազգայնական շարժման դեմ, սակայն, անհաջողություն կրելով, պաշտոնաթող է եղել։

1917-1922 թվականներին Լլոյդ Ջորջն իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել հօգուտ հայկական հարցի դրական լուծման՝ դատապարտելով Մեծ Բրիտանիայի ավանդական թուրքամետ քաղաքականությունը.

«Եթե չլիներ մեր չարամիտ միջամտթյունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, դրվելու էին Ռուսաստանի պաշտպանության տակ:

Բրիտանական կայսրության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին 1895-97 և 1909 թվականների հայկական սոսկալի սպանդին և 1915 թվականի հայոց զարհուրելի կոտորածին»։

Անտանտի երկրներին հորդորել է կատարել իրենց խոստումները «Փոքրիկ դաշնակցի» հանդեպ՝ ապահովելով նրա անկախությունը։

Բայց լինելով իրապաշտ քաղաքագետ, հետպատերազմյան խաղաղության հարցերում գործարքի մեջ է մտել քեմալական Թուրքիայի հետ՝

հայկական հարցը զոհաբերել բրիտանական կայսրության շահերին։

Կոմիտաս ՀՈՎՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ