Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Reuters-ը հաղորդում է Թաղավարդից

Reuters-ը հաղորդում է Թաղավարդից
04.02.2021 | 13:44

Reuters-ը հաղորդում է ներկայացրել Արցախի Թաղավարդ գյուղից, որը կիսվել է՝ մի մասն անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողությանը։

«Էս ներքևի մասը մեր ձեռն ա, վերևի մասը ադրբեջանցիք են, իրենց ձեռն ա։ Մեր գերեզմանոցն էլ ա մնում իրանց ձեռը, մենք չենք կարողանում մեր ծնողների շիրիմին գնալ, - ասում է 65-ամյա Լենսեր Գաբրիելյանը, որ այստեղ է ծնվել և մնում է գյուղում՝ ընտանիքի անդամների և 10 թոռների հետ։ - Էս րոպեին իմ տասը թոռներիս հետ ես մեր գեղում եմ ապրում։ Բոլորն էլ, ասենք, մոտս են, բայց վախենում ենք, վախենում ենք դրա համար, որ 300 մետրը ի՞նչ ա՝ լյուբոյ ժամանակ էլ դիվերսիան կարող ա գա մեզ վերցնի»։


Պատերազմի հետքերը դեռ մնում են, Գաբրիելյանն ականների բեկորներ է հավաքում դաշտերից․ «Ի՞նչ ասեմ, ավերակ ա, է։ Մի քանի անասուն ա մնացել՝ տարել եմ, տունն եմ պահում, տունն եմ պահում, մի քիչ ջուր ենք հայթայթում, որ անասունները ջուր խմեն․ մեր ջրի ակունքները թուրքի ձեռքն ա։ Ջուրն էլ ենք, է, որ չարչարվում ենք։ Դե էլ ի՞նչ ասեմ»։
Կանայք հաց են թխում․ «Վախենալով, բայց ապրում ենք։ Եվ վախենում ենք, և ապրում։ Ինչպես տեսնում եք՝ կյանքը շարունակվում է, դժվար, բայց շարունակվում է»։ Ընտանիքով սեղան են նստում, մի բաժակ բան խմում։ Լենսեր Գաբրիելյանի հարսը՝ Մինարան, լաց լինելով ցույց է տվել եղբոր լուսանկարը՝ նա զոհվել է մարտական գործողությունների վերջին ժամերին, հրադադար հաստատելու գիշերը։


«Մենք պետք է ապրենք հանուն մեր երեխաների, մեր կորցրած զոհերի համար, ծնողների համար», - ասում է կինը։
Դիրքերը շատ մոտ են։ Reuters-ի թղթակիցը պարեկություն անող ադրբեջանցի զինվորականի է տեսել հայերի դիրքերից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ «Տները փշրեցին, քանդեցին, կրակ տվեցին։ Հիմա չգիտենք՝ խաղաղությո՞ւն է, թե՞ ինչ է էստեղ, չենք հասկանում ինչ է կատարվում։ Չենք կարողանում ազատ դուրս գալ, գիշերը հանգիստ քնել, ամեն մի ձայնից, ամեն մի թրխկոցից վախենում, զարթնում ենք», - ասում է Մինարան։

Դիտվել է՝ 4562

Մեկնաբանություններ