ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը

ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը
05.10.2020 | 09:50

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ստեղծվել է Թուրքիայի ու Հունաստանի միջև ռազմական կոնֆլիկտների կանխման մեխանիզմ Արևելյան Միջերկրականում՝ իր աջակցությամբ՝ գրում է Sözcü-ն: ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է 2020-ի հոկտեմբերի 1-ին Հունաստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչների տեխնիկական բանակցությունների արդյունքում Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում: Մեխանիզմի նպատակը Արևելյան Միջերկրականում անցանկալի միջադեպերի ռիսկի նվազեցումն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է կոնֆլիկտների կանխման մեխանիզմի ստեղծման որոշումը, որ ձեռք է բերվել, նրա խոսքով, շնորհիվ ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի կառուցողական փոխգործակցության:

«Անվտանգության այդ մեխանիզմը կարող է օգնել տարածք ստեղծելու՝ տարաձայնությունների հաղթահարման դիվանագիտական ջանքերի համար, և մենք պատրաստ ենք մեխանիզմը հետագայում էլ զարգացնել: Ես սերտ կապի մեջ եմ լինելու երկու դաշնակիցների հետ՚՝ ընդգծել է Յենս Ստոլտենբերգը: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ Թուրքիայի ու Հունաստանի ռազմական պատվիրակությունները հասել են փոխըմբռնման ՙընդհանուր սկզբունքների շուրջ՚ Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում բանակցությունների արդյունքում: Հաջորդ հանդիպումը, երբ քննարկվելու են Արևելյան Միջերկրականում երկու երկրների զինվորականների անվտանգ գործունեության համակարգման տեխնիկական մանրամասները, ծրագրվում է անցկացնել ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում հոկտեմբերի 5-ին: Թուրքիայի ու Հունաստանի տեխնիկական խորհրդակցությունները համաձայնեցված են Թուրքիայի նախագահի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջև:
Sözcü (Թուրքիա)


Հ.Գ. Մինչ Լեռնային Ղարաբաղում ՆԱՏՕ-ի անդամը կռվում է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փաստացի Էրդողանի հետ քննարկում է ոչ թե այդ հարցը, այլ հարթում է Աթենք-Անկարա կոնֆլիկտը Միջերկրական ծովում: Սա չափազանց ձեռնտու է Էրդողանին՝ պատահական չէ, որ ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնությունից մի ընդամենը 4 օր անց Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում քննարկվել են տեխնիկական մանրամասները: Շատ շուտով Յենս Ստոլտենբերգը կհամոզվի, որ Էրդողանը ոչ մի պայմանավորվածության չի հետևում ու ոչ մի մեխանիզմ չի կասեցնի Հունաստանի ու Կիպրոսի ծովային տարածք մտնելու գայթակղությունը: Վստահաբար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

  • Տեսանյութ
  • Այլ
  • 15.07.2024