ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հիաս­թափ­ված­նե­րի վե­րա­բե­ր­յալ վար­չա­պե­տի տե­սու­թ­յան հետևում թաքն­ված են նրա ֆո­բիա­նե­րը

Հիաս­թափ­ված­նե­րի վե­րա­բե­ր­յալ վար­չա­պե­տի տե­սու­թ­յան հետևում թաքն­ված են նրա ֆո­բիա­նե­րը
24.04.2020 | 01:23

Կո­րո­նա­վի­րու­սա­յին է­պի­դե­միա­յի վտանգ­ներն ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճա­խա­կի են սկ­սել ան­վան­վել գե­րուռ­ճաց­ված։ Այժմ ար­դեն այդ վտանգ­նե­րը հա­մար­վում են ին­ֆո­դե­միա­յի հետևանք և քա­ղա­քա­կան գոր­ծիք։ Ա­ռող­ջա­պա­հա­կան վտանգ­ներն ու վա­խերն էլ աս­տի­ճա­նա­բար սկ­սել են ի­րենց տե­ղը զի­ջել սո­ցիալ-տն­տե­սա­կան հար­ցե­րի հետ կապ­ված վա­խե­րին։ Եվ չի բա­ցառ­վում, որ սո­ցիալ-տն­տե­սա­կան հետևանք­նե­րը շատ ա­վե­լի ցա­վոտ լի­նեն‚ ու շա­տե­րի հա­մար հա­ցի խն­դիրն ըն­կալ­վի բա­ռի բուն ի­մաս­տով։

Նույ­նը կա­տար­վում է նաև հա­մաշ­խար­հա­յին մասշ­տաբ­նե­րով։ Շատ ու շատ մար­դիկ են սկ­սում հաս­կա­նալ հա­մընդ­հա­նուր բլե­ֆի ծա­վալ­նե­րը։ Ա­մե­րի­կա­յից սկ­սած, Հա­յաս­տա­նով վեր­ջաց­րած հաս­կա­նում են, որ չպետք է թույլ տալ երկ­րի տն­տե­սու­թյու­նը ամ­բող­ջո­վին կանգ­նեց­նել, քա­նի որ դա բե­րե­լու է գլո­բալ ա­ղե­տի։ Ի դեպ, ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն ար­դեն իսկ հայ­տա­րա­րել է, որ երկ­րագն­դին սպառ­նում է գլո­բալ սով, և մոտ 250 մի­լիոն մարդ այդ ազ­դե­ցու­թյան ներ­քո կա­րող է հայ­տն­վել։


Հա­յաս­տա­նում վեր­ջին մի քա­նի օր­վա ըն­թաց­քում տար­բեր քա­ղաք­նե­րում ծա­վալ­ված բո­ղո­քի ցույ­ցե­րը, ո­րոն­ցից ա­մե­նա­հի­շար­ժա­նը, թերևս, Վա­նա­ձո­րի «Գլո­րիա» ֆաբ­րի­կա­յում տե­ղի ու­նե­ցածն էր, ցույց են տա­լիս, որ մար­դիկ ծայ­րա­հեղ վի­ճա­կում են, և հա­ցի խն­դի­րը նրանց մղում է դե­պի փո­ղո­ցա­յին պայ­քար` պա­հան­ջե­լով աշ­խա­տա­տե­ղեր։ Սա նշա­նա­կում է, որ երկ­րում ար­դեն իսկ առ­կա է սո­ցիալ-տն­տե­սա­կան խոր ճգ­նա­ժամ։ Եվ իշ­խա­նու­թյան, այս­պես ա­սած, դե­ղա­տոմ­սե­րը՝ կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի չե­զո­քաց­ման ծրագ­րե­րը լուրջ ազ­դե­ցու­թյուն չեն թող­նում մարդ­կանց կյան­քի վրա, ուս­տի վեր­ջին­ներս փո­ղոց են դուրս գա­լիս՝ դի­մադ­րե­լով ոս­տի­կա­նու­թյա­նը։ Սա իշ­խա­նու­թյան հա­մար ա­մե­նավ­տան­գա­վոր սցե­նար­նե­րից մեկն է, վա­նա­ձո­րյան ըն­դվ­զու­մը կա­րող է օ­րի­նակ ծա­ռա­յել, տրա­մադ­րու­թյուն­ներ ձևա­վո­րել և այլն։ ՈՒ սա այն պայ­ման­նե­րում, երբ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը, որ­պես այդ­պի­սին, բա­վա­կա­նին թույլ է, չու­նի ոչ ռե­սուրս­ներ, ոչ կամք, և խոս­քե­րից բա­ցի, որևէ բան ի­րա­գոր­ծել ան­կա­րող է։ Դրա վառ ա­պա­ցույ­ցը, այս­պես կոչ­ված, հա­մընդ­հա­նուր կա­րան­տինն է։

Մի կողմ թող­նենք այն տե­սա­կե­տը, թե որ­քա­նով է կա­րան­տի­նի ռե­ժի­մի ըն­դու­նու­մը ճիշտ, այ­լընտ­րան­քա­յին կար­ծիք­ներ կան, որ դա ար­հես­տա­ծին քայլ է՝ աշ­խար­հի տն­տե­սու­թյուն­նե­րը կանգ­նեց­նե­լու հա­մար, բայց այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե ո­րո­շել ես կա­րան­տին հայ­տա­րա­րել, ա­պա դա պետք է լի­նի կա­րան­տին և ոչ թե այն, ինչ մենք շուրջ մեկ ա­միս տես­նում ենք Հա­յաս­տա­նում։ Եվ այս ի­րա­վի­ճա­կը ստեղծ­վել է ոչ այն պատ­ճա­ռով, որ իշ­խա­նու­թյու­նը չա­փա­զանց բա­րի է, պար­զա­պես իշ­խա­նու­թյու­նը չու­նի որևէ ռե­սուրս, կամք կամ ու­նա­կու­թյուն։


Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին լուրջ ճն­շում է սկ­սում գոր­ծադ­րել իշ­խա­նու­թյան և ան­ձամբ ՀՀ վար­չա­պե­տի վրա։ ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վեր­ջին եր­կու շա­բաթ­նե­րի ե­լույթ­նե­րում ո­րո­շա­կի խու­ճապ է զգաց­վում, ին­չը նա փոր­ձում է թաքց­նել ի­րեն բնո­րոշ ագ­րե­սիա­յով ու փո­ղո­ցա­յին բա­ռա­պա­շա­րով։ Սա­կայն վեր­լու­ծա­բան­նե­րի և նույ­նիսկ հո­գե­բան­նե­րի ու­շադ­րու­թյու­նից չի վրի­պում, որ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը վեր­ջին շր­ջա­նում սկ­սել է հա­ճա­խա­կի խո­սել եր­կու թե­մա­յի շուրջ. ե­թե մարդ­կանց դուր չի գա­լիս ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ա­պա թող հետ­հե­ղա­փո­խու­թյուն ա­նեն և հետ բե­րեն Սերժ Սարգ­սյա­նին ու Գա­գիկ Խա­չատ­րյա­նին։ Բա­ցի այդ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քյան լայ­վե­րի շարք է սկ­սել, որ­տեղ նա ա­նընդ­հատ ար­ծար­ծում է հիաս­թափ­ված­նե­րի թե­ման։ Վար­չա­պե­տի գնա­հա­տա­կան­նե­րում, տրա­մադ­րու­թյուն­նե­րում բա­վա­կա­նին լուրջ փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել։ Իշ­խա­նու­թյան գա­լուց ա­ռաջ և դրա­նից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը նշում էր, որ ու­նի ժո­ղովր­դի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը‚ և ե­թե կան էլ դժ­գոհ­ներ, ա­պա դրանք բա­ցա­ռա­պես լա­փա­մա­նից զրկ­ված‚ ժո­ղովր­դի թշ­նա­մի նախ­կին­ներն են։ Եվ իր գու­նա­բա­ժան­ման մեջ վեր­ջին­նե­րիս բնո­րո­շել էր սև գույ­նով։ Սա­կայն վեր­ջին եր­կու ե­թեր­նե­րում Փա­շի­նյանն ար­դեն ինքն իր բե­րա­նով զգա­լիո­րեն ընդ­լայ­նեց այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նից դժ­գոհ­նե­րի կամ հիաս­թափ­ված­նե­րի շար­քը։ Պարզ­վեց, որ հիաս­թափ­ված­նե­րը բազ­մա­շերտ են։ Նրանց մեջ մտ­նում են սփյուռ­քը, հոգևո­րա­կան­նե­րը, լրագ­րող­նե­րը, ծախ­ված ու վար­ձու մա­մու­լը, ո­րը, ըստ Փա­շի­նյա­նի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի 90 տո­կոսն է կազ­մում։ Պարզ­վեց, որ այդ հիաս­թափ­ված­նե­րի մեջ մտ­նում են նաև օ­լի­գարխ­նե­րը, թեև ըն­դա­մե­նը մե­կու­կես տա­րի ա­ռաջ նա հայ­տա­րա­րել էր, որ Հա­յաս­տա­նում օ­լի­գարխ­ներ այլևս չկան, կան միայն մե­ծա­հա­րուստ­ներ։ Բայց ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է, որ վար­չա­պե­տը խոս­տո­վա­նեց, որ հիաս­թափ­ված­ներ կան նաև‚ այս­պես կոչ­ված‚ հե­ղա­փո­խա­կան­նե­րի և իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րի շր­ջա­նում։ Ըստ վար­չա­պե­տի, այդ հե­ղա­փո­խա­կան­նե­րը հիաս­թափ­վել են, քա­նի որ ինչ­պես ինքն է նշում, փայ չեն ստա­ցել իշ­խա­նու­թյու­նից։ Փաս­տո­րեն‚ խոս­տո­վան­վեց, որ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում կա լուրջ ճեղք­վածք, ո­րը ոչ թե գա­ղա­փա­րա­խո­սու­թյան շուրջ է, այլ գու­մա­րի։

Այն, որ իշ­խա­նու­թյան ներ­սում կան լուրջ ան­ջր­պետ­ներ, վա­ղուց է նշ­վում։ Երկ­րի կա­ռա­վար­ման ղե­կին են հայ­տն­վել մար­դիկ, ո­րոնք մինչև հե­ղա­փո­խու­թյու­նը կյան­քում որևէ ար­դյուն­քի չեն հա­սել, չէին էլ կա­րող հաս­նել, պատ­կե­րա­վոր ա­սած, կարճ անդ­րա­վար­տի­քով էին շր­ջում, մինչ­դեռ նրանց միան­գա­մից կոս­տյում հագց­րին, այն էլ՝ Սերժ Սարգ­սյա­նի կոս­տյու­մը։ Նրանց ման­կու­թյան ե­րա­զանքն է ե­ղել հաս­նել իշ­խա­նու­թյան և Սերժ Սարգ­սյա­նի ու Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կո­ռում­պաց­ված հա­մա­կար­գից խլել Փա­շի­նյա­նի ա­սած լա­փա­մանն ու օգտ­վել դրա­նից։ Եր­կու տա­րի է, այս մար­դիկ իշ­խա­նու­թյան մեջ են, ի­մի­տա­ցիա են ստեղ­ծում, թե գործ են ա­նում, սա­կայն այդ ա­մե­նը սահ­մա­նա­փակ­վել է ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­նե­րով, պարգևավ­ճար­նե­րով, ո­րոնց չա­փին իշ­խա­նու­թյուն խա­ղա­ցող ե­րե­խա­նե­րը շատ ա­րագ սո­վո­րե­ցին, և դա ար­դեն նրանց չի բա­վա­րա­րում, քա­նի որ նրանք ու­նեն այլ չա­փո­րո­շիչ­ներ, այլ ե­րա­զանք­ներ։ Ըստ էու­թյան, այս մա­սին իր հայտ­նի ե­լույ­թում խոս­տո­վա­նեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Եվ վա­ղուց ար­դեն խոս­վում էր, որ այդ հիաս­թափ­ված­նե­րը ՀՀ վար­չա­պե­տին բա­վա­կա­նին մոտ կանգ­նած­նե­րի շար­քից են, ո­րոնք կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին է­շե­լո­նում չեն և գու­ցե այն­քան հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն ձեռ­քը հասց­նե­լու պետ­բյու­ջեին‚ դրա­մաշ­նորհ­նե­րի կամ պետգ­նում­նե­րի մի­ջո­ցով գու­մար աշ­խա­տե­լու։

Ինչ­պես և կան­խա­տես­վում էր, երբ ծանր շր­ջան է գա­լիս, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ղի­նա­կու­թյունն այլևս ան­բե­կա­նե­լի չէ ժո­ղովր­դի մոտ, թի­մի ներ­սում սկ­սում են հայ­տն­վել ազ­դե­ցու­թյան նոր կենտ­րոն­ներ, ո­րոնք հար­ցադ­րում են՝ սրա՞ հա­մար էինք հե­ղա­փո­խու­թյուն ա­րել։ Թեև ե­թե հա­մե­մա­տենք վեր­ջին­նե­րիս կեն­սա­մա­կար­դա­կը եր­կու տա­րի ա­ռաջ­վա կեն­սա­մա­կար­դա­կի հետ, կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ առն­վազն գո­նե պարգևավ­ճար­նե­րի մա­կար­դա­կով լավ էլ ապ­րում են՝ բնակ­չու­թյուն 95 տո­կո­սից շատ ա­վե­լի լավ։
Ըն­դա­մե­նը օ­րերս ի հայտ ե­կավ իշ­խա­նու­թյան ներ­սում հիաս­թափ­ված­նե­րի երկ­րորդ շեր­տը՝ իշ­խա­նա­փո­խու­թյան հար­ցում լուրջ դե­րա­կա­տա­րում ու­նե­ցած և իշ­խա­նու­թյան ներ­սում շատ հար­մար տե­ղա­վոր­ված սո­րո­սյան թևը։ Այս հատ­վա­ծը դժ­գո­հում է, որ իր կար­ծի­քով իշ­խա­նա­փո­խու­թյան հար­ցում իր ներդ­րած լու­մա­յի հա­մե­մատ չի ստա­ցել ար­ժա­նի լծակ­նե­րը։ Չու­նի վե­րահս­կո­ղու­թյուն ֆի­նան­սատն­տե­սա­կան լծակ­նե­րի նկատ­մամբ, ու­ժա­յին կա­ռույց­նե­րում էլ ներ­կա­յաց­վա­ծու­թյու­նը նրանց ա­խոր­ժա­կին հա­մա­պա­տաս­խան չէ։ ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րում, թերևս, սահ­մա­նա­փակ­վում են միայն ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյամբ, ո­րը ղե­կա­վա­րում է հայտ­նի սո­րո­սա­կան Ռուս­տամ Բա­դա­սյա­նը, և ՀՔԾ-ով‚ ո­րը ղե­կա­վա­րում է Սո­րո­սի կա­ռույց­նե­րի հայտ­նի հա­ճա­խորդ Սա­սուն Խա­չատ­րյա­նը։

Նի­կոլ Փա­շի­նյա­նը, բնա­կա­նա­բար զգում է, որ բա­վա­կա­նին ծանր կա­ցու­թյան մեջ է հայ­տն­վել, և շատ ա­վե­լի հո­ռե­տե­սա­կան ա­պա­գա է ուր­վագծ­վում։ Չու­շա­ցավ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի մի շարք ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը, թե դժ­գոհ են դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քից՝ մե­ղադ­րե­լով իշ­խա­նու­թյա­նը, որ վե­թին­գի սո­րո­սա­ծին ծրա­գի­րը փո­խա­րի­նել է բո­լո­րո­վին այլ ծրագ­րով, ո­րը ձևա­կան բնույթ է կրում, ու, ըստ նրանց,՝ այն կյան­քի կո­չե­լու ար­դյուն­քում որևէ դրա­կան փո­փո­խու­թյուն չի ար­ձա­նագր­վի։ Սո­րո­սա­կան­նե­րի կող­մից սա ա­ռա­ջին բա­ցա­հայտ, հրա­պա­րա­կա­յին ըն­դվ­զումն էր ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ։ Այն, որ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը մշ­տա­պես դժ­գո­հում է, վար­չա­պե­տի խոս­քով, վնգս­տում է պա­տե­րի տակ, այդ թվում՝ Փա­շի­նյա­նի պա­տե­րի տակ, վա­ղուց էր հայտ­նի։ Սա­կայն ա­ռա­ջին ան­գամ է, որ այս թևը հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես գա­լիս, այն էլ վար­չա­պե­տի ղե­կա­վար­ման ա­մե­նա­թույլ շր­ջա­նում։ Սա ցույց է տա­լիս, որ իշ­խա­նու­թյան մեջ ոչ միայն լուրջ ճեղք է ա­ռա­ջա­ցել, այլև այս թևի հիաս­թա­փու­թյու­նը կա­րող հան­գեց­նել լուրջ պայ­թյու­նի, ին­չը զգա­լիո­րեն կթու­լաց­նի ՀՀ վար­չա­պե­տի իշ­խա­նու­թյու­նը, մյուս կող­մից էլ կա­րող է նրան նոր դաշ­նա­կից­ներ բե­րել, ե­թե ի­հար­կե Փա­շի­նյանն իր քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ շտ­կում­ներ կա­տա­րե­լու կամք դրսևո­րի և ոչ թե շա­րու­նա­կի ներ­քին սպառ­ման հա­մար պար­բե­րա­բար սան­ձա­զերծ­վող աղ­մուկ-ա­ղա­ղա­կը։ Ինչ­պես ցույց են տա­լիս վար­չա­պե­տի քայ­լե­րը, նա թերևս ա­վե­լի շուտ ըն­թա­նում է հենց ներ­քին սպառ­ման հա­մար նա­խա­տես­ված ի­րեն հո­գե­հա­րա­զատ մա­նի­պու­լյա­տիվ ճա­նա­պար­հով։

Եվ ի՞նչ է ա­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը, երբ իր թի­մի ներ­սում կա հիաս­թափ­ված­նե­րի մեծ բա­նակ՝ ի դեմս ի­րեն մոտ կանգ­նած կա­րիե­րիստ­նե­րի և սո­րո­սա­կան թևի։ Փա­շի­նյանն ան­մի­ջա­պես միաց­նում է իր սի­րե­լի ռե­պեր­տուա­րը՝ խո­սե­լով նախ­կին­նե­րի մա­սին, ո­րոնք ի­րենց մա­մու­լով, ռե­սուրս­նե­րով ա­նընդ­հատ հար­ված­ներ են հասց­նում իշ­խա­նու­թյա­նը, և սպառ­նում է թա­վի­շը ու­ժա­յին մե­թոդ­նե­րով փո­խա­րի­նե­լով, սա­մա­սուդ­նե­րով և այլն։ Այ­սինքն՝ միաց­նում է իր հին ձայ­նաս­կա­վա­ռա­կը, ո­րը հիմ­նա­կա­նում ուղղ­ված է ի­րեն ձայն տված պո­ղոս­նե­րին, ո­րոնց քա­նի որ այլևս չես կա­րո­ղա­նում հաց տալ, պետք է շա­րու­նա­կես կե­րակ­րել տե­սա­րան­նե­րով։ Թեև այս ռե­սուրսն էլ բա­վա­կա­նին սուղ է, քա­նի որ սո­ված մար­դուն այ­նուա­մե­նայ­նիվ հաց է անհ­րա­ժեշտ։ Փա­շի­նյա­նին ա­ռայժմ գո­նե հա­ջող­վում է հա­ցից շե­ղել տե­սա­րան­նե­րով։ Մյուս կող­մից նա իր ե­լույ­թով հույս է ներ­շն­չում ի­րե­նից նե­ղա­ցած­նե­րին, որ ար­դեն ա­հա կանց­նեն սա­մա­սուդ­նե­րի‚ ու­նեց­ված­քի վե­րա­բա­ժան­ման‚ և ինչ-որ բան նրանց բա­ժին կհա­նի։ Ա­հա նման պատ­րանք­ներ ստեղ­ծե­լով վար­չա­պե­տը փոր­ձում է մարդ­կանց պա­հել իր կող­քին։ Այս մար­տա­վա­րու­թյունն ի­հար­կե շատ թույլ հիմ­քեր ու­նի. կյան­քը ցույց է տա­լիս, որ նույ­նիսկ այն ժա­մա­նակ­նե­րում, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ ա­վե­լի ա­մուր էր կանգ­նած ոտ­քե­րի վրա, լուրջ քայ­լե­րի գնա­լու քա­ղա­քա­կան կամք ու ռե­սուրս­ներ չի ու­նե­ցել։

Փաս­տո­րեն, ժա­մա­նակն ըն­թա­նում է, սա­կայն ար­դեն եր­կու տա­րի է, ինչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րո­ղա­նում իր հա­մար ստեղ­ծել հե­նա­րան­ներ։ Կա­րան­տի­նա­յին ռե­ժի­մը ցույց տվեց, թե ինչ ա­մորֆ վի­ճա­կում է գտն­վում ոս­տի­կա­նու­թյու­նը։ ԱԱԾ-ի մա­սին չենք խո­սում, քա­նի որ այն ա­մեն դեպ­քում ա­վե­լի է­լի­տար կազ­մա­կեր­պու­թյուն է և միայն պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է ա­սել, թե են­թարկ­վում է փա­շի­նյա­նա­կան խե­լա­հեղ տե­սա­րան­նե­րին։ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կար­ծես ա­ռան­ձին կազ­մա­կեր­պու­թյուն է, ո­րը փոր­ձում է թույլ չտալ ի­րեն խառ­նել քա­ղա­քա­կան խր­թին խա­ղե­րին։ Եվ չի կա­րե­լի ա­սել, թե պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ան­վե­րա­պա­հո­րեն վե­րահ­սկ­վում է վար­չա­պե­տի կող­մից։ Եր­կու տար­վա ըն­թաց­քում չեն ստեղծ­վել նաև սո­ցիա­լա­կան հե­նա­րան­ներ։ Հան­րու­թյան մեջ չկան սո­ցիա­լա­կան շեր­տեր, ո­րոնց հա­մար հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյու­նը նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է բա­ցել, և ո­րոնք կպայ­քա­րեն հա­նուն ի­րենց կեն­սա­մա­կար­դա­կը բարձ­րաց­րած վար­չա­պե­տի։ Նախ­կին օ­լի­գարխ­նե­րը, այ­սօր­վա մե­ծա­հա­րուստ գոր­ծա­րար­նե­րը, որ­պես կա­նոն կողմ­նո­րոշ­վում են ըստ ի­րա­վի­ճա­կի ու քա­ղա­քա­կան հո­սանք­նե­րի։ Ան­գամ Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նը, որ հա­մար­վում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հույս ու հա­վա­տը, ցան­կա­ցած պա­հի կկողմ­նո­րոշ­վի տվյալ պա­հի իշ­խա­նու­թյան ուղ­ղու­թյամբ։

Ար­տա­քին քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում Նի­կոլ Փա­շի­նյանն ա­ռա­վել քան թույլ է։ Վեր­ջին շր­ջա­նում ան­գամ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բար­դա­գույն փուլ մտանք։ Ջրի ե­րես դուրս ե­կող խն­դիր­նե­րը ցույց են տա­լիս, որ այն­տեղ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նին լուրջ գոր­ծըն­կեր չեն հա­մա­րում։ Գա­զի սա­կագ­նի հար­ցը, Ար­ցա­խի հար­ցի շուրջ ան­ձամբ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վի կող­մից ներ­կա ի­րա­վի­ճա­կի բա­ցա­հայ­տու­մը փաս­տում են հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը։ Լավ­րո­վը փաս­տեց, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն պն­դում­նե­րը, թե Ար­ցա­խի շուրջ որևէ փաս­տա­թուղթ դր­ված չէ սե­ղա­նին ու չի քն­նարկ­վում, ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նում։ Լավ­րո­վը բա­ցա­հայ­տեց, որ փաս­տա­թուղթ այ­նուա­մե­նայ­նիվ քն­նարկ­վում է, և քն­նարկ­վում է փու­լա­յին տար­բե­րա­կը, հենց այն տար­բե­րա­կը, ո­րի պատ­ճա­ռով Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ժա­մա­նա­կին հե­ռաց­վեց իշ­խա­նու­թյու­նից։ Լավ­րո­վը հեր­թա­կան ան­գամ ակ­նար­կեց, որ ե­թե Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նից ակն­կա­լում են ինչ-որ բա­ներ, պետք է նաև գոր­ծըն­կե­րա­յին կա­նոն­նե­րը պահ­վեն և վերջ դր­վի ո­րոշ քրեա­կան գոր­ծե­րի շուրջ աղ­մու­կին։ Նա, ի­հար­կե, խո­սեց տն­տե­սա­կան հար­ցե­րով քրեա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին, սա­կայն բո­լորն այդ ակ­նար­կում շատ պար­զո­րոշ նկա­տե­ցին Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խն­դի­րը, ո­րը, գաղտ­նիք չէ, շատ ցա­վոտ թե­մա է ՌԴ վեր­նա­խա­վի ու ան­ձամբ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հա­մար։ Եր­կու տար­վա իշ­խա­նա­վար­ման ըն­թաց­քում փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը որևէ լուրջ կապ չի կա­րո­ղա­ցել հաս­տա­տել ԱՄՆ-ի ղե­կա­վա­րու­թյան հետ, ԵՄ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներն էլ կի­սա­սա­ռը-կի­սա­տաք վի­ճա­կում են։ Պար­զո­րոշ երևում է, որ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի փոր­ձար­կում­նե­րը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի, քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի շուրջ ա­ռանձ­նա­պես Եվ­րա­միու­թյան սր­տով չեն։ Եվ ակն­հայ­տո­րեն Եվ­րո­պան խա­ղում է եր­կու լա­րի վրա. ստիպ­ված է ըն­դու­նել այն, ինչ այ­սօր կա Հա­յաս­տա­նում, բայց չեն կտ­րում կա­պե­րը նաև նախ­կին իշ­խա­նու­թյան՝ հան­րա­պե­տա­կան­նե­րի հետ, ե­թե չա­սենք, որ վեր­ջին­նե­րիս հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ ա­վե­լի կա­ռու­ցո­ղա­կան տի­րույ­թում են։

Այս­պի­սով՝ ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, ո­րը ստի­պում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին հայ­տն­վել ցայտ­նո­տի մեջ, և այդ ցայտ­նո­տում նա սկ­սում է ի­րեն ոչ բնո­րոշ ե­լույթ­ներ ու­նե­նալ. զգաց­վում է, որ կա տագ­նապ, նույ­նիսկ՝ խու­ճապ, ո­րը նա փոր­ձում է քո­ղար­կել կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, սպառ­նա­լիք­նե­րով։ Սա­կայն երկ­րում օր օ­րի հա­սու­նա­նում է հա­ցի խն­դի­րը‚ որն իշ­խա­նու­թյու­նից ի­րա­կան քայ­լեր է պա­հան­ջե­լու։ Այս պայ­ման­նե­րում իշ­խա­նու­թյու­նը կկա­րո­ղա­նա՞ կողմ­նո­րոշ­վել, թե ի վեր­ջո որ ճա­նա­պարհն է ընտ­րե­լու՝ կա­րան­տի­նի շա­րու­նակ­մա՞ն, թե՞ տն­տե­սու­թյու­նը միաց­նե­լու‚ դեռևս հարց է։ Նույ­նիսկ այս մա­կար­դա­կում տես­նում ենք, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու­նակ չէ վճ­ռա­կան ո­րո­շում կա­յաց­նե­լու։ Եվ միակ բա­նը, որ նրա մոտ շատ հս­տակ, կա­նո­նա­վոր ստաց­վում է‚ կո­րո­նա­վի­րու­սի դեմ թես­տեր հանձ­նելն է։ Մյուս բո­լոր քայ­լե­րում նրա մոտ ա­պա­տիկ վի­ճակ է, ին­չը հղի է բա­վա­կա­նին լուրջ, ճգ­նա­ժա­մա­յին հետևանք­նե­րով։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3919

Մեկնաբանություններ