ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մա­մու­լի զար­մա­նա­լի կոն­ֆե­րան­սը Կա­պա­նում և նա­խա­գա­հի մի շարք թեկ­նա­ծու­նե­րի տա­րօ­րի­նակ պա­տաս­խան­նե­րը Ստե­փա­նա­կեր­տից

Մա­մու­լի զար­մա­նա­լի կոն­ֆե­րան­սը Կա­պա­նում և նա­խա­գա­հի մի շարք թեկ­նա­ծու­նե­րի տա­րօ­րի­նակ պա­տաս­խան­նե­րը Ստե­փա­նա­կեր­տից
04.02.2020 | 00:28
Հուն­վա­րի 25-ին և 26-ին շատ տա­րօ­րի­նակ բա­ներ էին կա­տար­վում, այն էլ հա­կա­ռա­կի պես, հուն­վա­րի 28-ի՝ հայ­կա­կան բա­նա­կի ստեղծ­ման տո­նի նա­խօ­րեին։ Պա­կաս տա­րօ­րի­նակ չէր և այն, որ ա­մեն ինչ սկս­վեց, երբ Ստե­փա­նա­կեր­տից հայ­տա­րա­րե­ցին՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հեր­թա­կան ընտ­րու­թյու­նը նշա­նակ­ված է 2020 թ. մար­տի 31-ին, իսկ թեկ­նա­ծու­նե­րի պաշ­տո­նա­կան գրան­ցու­մը կլի­նի փետր­վա­րի 15-25-ին։ Այ­սինքն՝ պահ­պան­վել են այդ ընտ­րու­թյան հետ կապ­ված բո­լոր սահ­մա­նադ­րա­կան ժամ­կետ­նե­րը։ Եվ ար­դեն այ­սօր­վա դիր­քե­րից պարզ է դառ­նում, թե Փա­շի­նյանն ին­քը կամ 2017-ից նրան օգ­նող ան­դր­կու­լի­սյան ու­ժերն ին­չու ար­ցա­խյան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյանն առ­նչ­վող ժամ­կետ­ներն ի­մա­նա­լուց հե­տո ո­րո­շե­ցին դի­մել այդ սադ­րիչ հե­րյու­րան­քին։
Նա­խա­գա­հա­կան Կա­պա­նում Փա­շի­նյա­նի հուն­վա­րի 25-ի մա­մու­լի կոն­ֆե­րան­սը բա­վա­կան լայ­նո­րեն լու­սա­բան­վել է, նրան ար­ձա­գան­քել են շատ ԶԼՄ-ներ, փոր­ձեր են ե­ղել վեր­լու­ծե­լու, թե լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ շփ­վե­լու ժա­մա­նակ վար­չա­պետն այդ ին­չու հան­կարծ զր­պար­տեց Սերժ Սարգ­սյա­նին և ին­չու հան­կարծ «պա­տաս­խան­ներ» պա­հան­ջեց... Ար­ցա­խի հա­յե­րից՝ պատ­րա՞ստ եք հան­ձն­վե­լու, թե՞ ոչ։ Այս­տեղ մենք, ի­հար­կե, մի փոքր չա­փա­զան­ցում ենք. պա­տե­րազ­մում հաղ­թած­նե­րից ուղ­ղա­կի տեքս­տով թշ­նա­մու ա­ռաջ կա­պի­տու­լյա­ցիա պա­հան­ջե­լու հա­մար պետք է, այ­նուա­մե­նայ­նիվ, կամ հո­գե­կան հի­վանդ լի­նել, կամ ա­նուղ­ղե­լի սրի­կա։ Կամ էլ պար­զա­պես ազ­գի դա­վա­ճան։ ՈՒ­սում­նա­սի­րե­լով Կա­պա­նում վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը՝ միա­միտ ըն­թեր­ցո­ղը նման կոչ չի տես­նի։ Նախ­կին «դե­ղին» լրագ­րո­ղը բա­վա­կան փորձ­վել է հան­րու­թյա­նը հի­մա­րաց­նե­լու հնարք­նե­րում, ուս­տի վար­պե­տո­րեն փոր­ձում է խու­սա­փել (ե­լույթ­նե­րում, խոս­քի դարձ­վածք­նե­րում և այլն) իր խոս­քե­րի հա­մար հե­տա­գա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից։ Բայց այն ա­մե­նը, որ Հա­յաս­տա­նի վար­չա­պետն այդ օրն ա­սում էր Սյու­նի­քի մար­զում, միան­գա­մայն ակն­հայ­տո­րեն նա­խա­տես­ված էր Ար­ցա­խի հա­յե­րի հա­մար և նվիր­ված էր մար­տի 31-ին նշա­նակ­ված նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյա­նը։
Բայց ինչն է հե­տաքր­քիր. Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան «հար­ցու­մը» նա­խանշ­ված էր ոչ թե ամ­բո­խից ինչ-որ մե­կին կամ Ար­ցա­խի ճա­կա­տա­մերձ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րից որևէ մե­կին, ո­րոնք բո­լո­րից լավ գի­տեն և հի­շում են, թե ինչ է թուր­քը, այլ հենց այն ան­ձանց, ով­քեր ըն­կալ­վում են որ­պես ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյու­նում նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­ներ։ Այդ առն­չու­թյամբ ու­շադ­րու­թյուն գրա­վեց այն հան­գա­ման­քը, որ ա­մե­նաա­ռա­ջի­նը և գրե­թե ան­մի­ջա­պես (հուն­վա­րի 26-ի այդ պա­տաս­խա­նին ծա­նո­թա­ցան ԶԼՄ-նե­րի հրա­պա­րա­կում­նե­րից, հետևա­բար բա­ցառ­ված չէ, որ տեքս­տը պատ­րաստ էր հուն­վա­րի 25-ին, այ­սինքն, Կա­պա­նում Փա­շի­նյա­նի մա­մու­լի կոն­ֆե­րան­սի հետ գրե­թե միա­ժա­մա­նակ, կամ էլ նույ­նիսկ ա­վե­լի վաղ, և տեքս­տի հե­ղի­նակ­նե­րը պար­զա­պես սպա­սում էին կոն­ֆե­րան­սի ա­վար­տին) Փա­շի­նյա­նի «հար­ցու­մին» պա­տաս­խան տվեց Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար, նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Մա­սիս Մա­յի­լյա­նը։
Այ­նուա­մե­նայ­նիվ, անհ­րա­ժեշտ է ինչ-որ բան հի­շեց­նել Փա­շի­նյա­նի մա­մու­լի կոն­ֆե­րան­սից։ Օ­րի­նակ, նա ստում էր Հա­յաս­տա­նի եր­րորդ նա­խա­գա­հի՝ «ա­մեն ինչ ամ­բող­ջու­թյամբ ու մաս-մաս հանձ­նե­լու» ցան­կու­թյան վե­րա­բե­րյալ. դա երևի շա­տերն ինք­նու­րույն էլ նկա­տե­ցին։ Մաս­նա­վո­րա­պես, Ար­ցա­խի նա­խա­գա­հի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րին Փա­շի­նյանն ա­ռա­ջար­կեց ար­տա­հայտ­վել նրանց հա­մար ինչ-որ «փաս­տաթղ­թի» ըն­դու­նե­լի լի­նե­լու մա­սին, որն իբր Ղա­րա­բա­ղի հար­ցով «բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին էր» Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք։ Այն տեքս­տում, ո­րը կար­դում էր Փա­շի­նյա­նը, գր­ված է, որ հայ­կա­կան կողմն իբր պետք է հանձ­նի յոթ շր­ջան՝ պահ­պա­նե­լով Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նին կա­պող մի­ջանց­քը։ Բա­ցի դրա­նից, ըն­թեր­ցած տեքս­տում աս­վում էր Ղա­րա­բա­ղի բո­լոր սահ­ման­նե­րին, բա­ցի Լա­չի­նից ու Քար­վա­ճա­ռից, խա­ղա­ղա­րար ու­ժեր տե­ղադ­րե­լու մա­սին։ Թե այդ ինչ փաս­տա­թուղթ էր, ո­րը հո­րի­նեց Փա­շի­նյա­նը, հաս­կա­նա­լի չէ։ Տա­րի­նե­րով հայտ­նի է, որ բա­ցի, այս­պես կոչ­ված, «Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րից», ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի (ՄԽ) հա­մա­նա­խա­գահ­ներն ա­ռանձ­նա­պես ո­չինչ չեն ա­ռա­ջար­կել։ Այն, ինչն ա­մե­րի­կա­ցի­ներն սկ­սե­ցին ա­ռաջ մղել 2017-18-ին, և որն ԱՄՆ-ի տար­բեր ԶԼՄ-նե­րում ան­վա­նում էին «Հոգ­լան­դի պլան» (Ռի­չարդ Հոգ­լան­դը ՄԽ-ի ա­մե­րի­կա­ցի նախ­կին հա­մա­նա­խա­գահ­նե­րից մեկն էր), ի­րա­կա­նում ճիշտ կլի­ներ ան­վա­նել «Մե­թյու Բրայ­զա­յի պլան», իսկ դա Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում հայտ­նի է առն­վազն 2005-ից, երբ այդ Բրայ­զան (նույն­պես ՄԽ-ի ա­մե­րի­կա­ցի նախ­կին հա­մա­նա­խա­գահ) նույ­նիսկ սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կի հետ զրույ­ցում (թե­կուզ կար­ճատև) փոր­ձում էր բա­ցա­հայ­տո­րեն այն դրույ­թը «մտց­նել», թե կար­գա­վոր­ման ժա­մա­նակ ՄԽ-ի հա­մար «ա­ռաջ­նա­յին են» ադր­բե­ջա­նա­կան կող­մի շա­հերն ու պա­հանջ­նե­րը։ Այդ ի՞նչ «փաս­տա­թուղթ» էին բե­րել Փա­շի­նյա­նին։ Հենց «Բրայ­զա­յի պլա­նով» էին Ար­ցա­խից խլ­վում բո­լոր նվա­ճում­նե­րը, փաս­տո­րեն խլ­վում էր նաև Շու­շի քա­ղա­քը. ա­մե­րի­կա­ցի­նե­րը մտա­դիր էին այն­տեղ «վե­րա­դարձ­նե­լու» ադր­բե­ջան­ցի բնա­կիչ­նե­րին, ընդ ո­րում, ա­ռանց հայ բնակ­չու­թյա­նը զու­գա­հե­ռա­բար վե­րա­դարձ­նե­լու, ա­սենք, Գե­տա­շեն և Մար­տու­նա­շեն գյու­ղե­րը, ԼՂՀ-ի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բնա­կա­վայ­րե­րը, Հա­յաս­տա­նի Արծ­վա­շեն գյու­ղը...
Ի դեպ, 2017 թ. մար­տի 27-ին հենց Հոգ­լան­դը հեր­քեց Բաք­վի ու Երևա­նի ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի այն բար­բա­ջան­քը, թե իբր կա Ար­ցա­խի խնդ­րի կար­գա­վոր­ման «Լավ­րո­վի պլան»։ Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ մի քա­նի խե­լա­միտ պլան­ներ կան, ո­րոնց շուրջ կող­մե­րը պետք է բա­նակ­ցեն՝ այն ժա­մա­նակ Երևա­նում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց ԵԱՀԿ ՄԽ ա­մե­րի­կա­ցի հա­մա­նա­խա­գա­հը։ «Հնա­րա­վոր է, որ այդ պլան­նե­րը վերջ­նա­կան չեն, բայց նրանք շր­ջա­նառ­վում են, ին­չը նշա­նա­կում է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը պետք է վար­վեն այդ ուղ­ղու­թյամբ,- ա­սել է Հոգ­լան­դը, ըն­դգ­ծե­լով, որ կող­մե­րը պետք է քա­ղա­քա­կան կամք դրսևո­րեն և վե­րա­դառ­նան բա­նակ­ցու­թյան սե­ղա­նին։- Խա­ղաղ կար­գա­վոր­ման հաս­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ կող­մերն աշ­խա­տեն առ­կա պլան­նե­րի վրա։ Ընդ ո­րում, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում «Լավ­րո­վի պլան» ան­վա­նու­մով որևէ փաս­տա­թուղթ չկա։ Մենք այդ­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն չենք օգ­տա­գոր­ծում, շր­ջա­նա­ռու­թյան մեջ կա պլան, ո­րը բաղ­կա­ցած է ե­րեք մա­սից, բայց այս փու­լում նրա ման­րա­մաս­նե­րը հրա­պա­րա­կել մենք չենք կա­րող, ժա­մա­նա­կը չէ։ Կող­մերն աշ­խա­տում են դրա վրա»։
Մի քա­նի խոսք այն մա­սին, թե ինչ էր պատ­րաստ­վում «հանձ­նե­լու» Սերժ Սարգ­սյա­նը։ Հի­շեց­նենք, որ 2018 թ. դեկ­տեմ­բե­րին Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն օ­տա­րերկ­րյա ԶԼՄ-նե­րի ա­ռաջ պատ­մեց Ղա­րա­բա­ղի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյան մա­սին, ո­րը Երևա­նում ըն­թա­ցող ՀԱՊԿ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վում ստա­ցել, բայց մեր­ժել է Հա­յաս­տա­նի եր­րորդ նա­խա­գա­հը։ Լու­կա­շեն­կոն հայ­տա­րա­րել է, որ Սարգ­սյա­նին ա­ռա­ջար­կել են հանձ­նել այն 7 շր­ջան­նե­րից 5-ը, ո­րոնք Ար­ցա­խի վե­րահս­կո­ղու­թյան տակ են ան­ցել ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյան ար­դյուն­քում և իբր դա­տարկ են։ «Ե­թե ես դրանք տամ, նրանք ճա­նա­պար­հը կկտ­րեն, կօ­կու­պաց­նեն Ղա­րա­բա­ղը և այլն»,- Սարգ­սյա­նի պա­տաս­խանն է հի­շեց­րել Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հը։ Նա նշել է, որ այդ ա­ռա­ջար­կից Հա­յաս­տա­նը հրա­ժար­վել է նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ նրան խոս­տա­ցել են Ռու­սաս­տա­նի և Բե­լա­ռու­սի խա­ղա­ղա­րար զոր­քեր մտց­նել։ Ե­թե մեզ չի դա­վա­ճա­նում հի­շո­ղու­թյու­նը, ա­պա Լու­կա­շեն­կո­յի այդ բա­ցա­հայ­տում­նե­րը կապ­ված են այն բանի հետ, որ Փաշինյանը Հա­յաս­տա­նում 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 9-ի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյու­նից հե­տո դար­ձավ, այս­պես ա­սած, «ան­ժա­մա­նակ» վար­չա­պետ։ Եվ հարց է ծա­գում, թե այդ ի՞նչ պլան էր «Սեր­ժի սե­ղա­նին», ո­րը տվել էին Փա­շի­նյա­նին, ե­թե նույն Լու­կա­շեն­կոն Սարգ­սյա­նին ա­ռա­ջար­կում էր «տալ 7 շր­ջան­նե­րից 5-ը»։ Դուրս է գա­լիս, որ Փա­շի­նյա­նի ձեռքն են տվել «Հոգ­լանդ-Բրայ­զա­յի պլա­նը», ո­րով­հետև միայն ա­մե­րի­կա­ցի­ներն ու­նեին Հա­յաս­տա­նին ու Ա­ր­ցա­խին կա­պի­տու­լյա­ցիա պար­տադ­րե­լու պլան­ներ։ Իսկ Լու­կա­շեն­կո­յի ա­սա­ծից միան­շա­նակ երևում է, որ Հա­յաս­տա­նի նա­խա­գահն առն­վազն Ռու­սաս­տա­նի և Բե­լա­ռու­սի հետ եր­բեք չի բա­նակ­ցել «տա­րածք­ներ վե­րա­դարձ­նե­լու» մա­սին։
Բայց խել­քից վեր է, թե էլ ինչ հայ­տա­րա­րեց Փա­շի­նյա­նը հուն­վա­րի 25-ին։ «Ժո­ղովր­դա­վա­րու­թյան» մար­տիկ, «մար­դու ի­րա­վունք­նե­րի սահ­մա­նա­փակ­ման» բազ­մա­մյա քն­նա­դատ, ու հան­կարծ բա­ցա­հայ­տո­րեն սպառ­նում ու թե­լադ­րում է, ան­թա­քույց կեր­պով մի­ջամ­տում է Ար­ցա­խի մո­տա­լուտ հա­մա­ժո­ղովր­դա­կան ընտ­րու­թյա­նը։ Նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված թեկ­նա­ծուն չի կա­րող դառ­նալ Ար­ցա­խի նա­խա­գահ, «հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը թույլ չեն տա», հայ­տա­րա­րել է Փա­շի­նյա­նը։ Նա իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին մե­ղադ­րել է, թե նրանք մտա­դիր են մե­քե­նա­յու­թյուն­նե­րի մի­ջո­ցով Ար­ցա­խի նա­խա­գահ դարձ­նե­լու «բո­լո­րի կող­մից մերժ­ված մար­դու»։ «Դա նրանց չի հա­ջող­վի, քա­նի որ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան ու ղե­կա­վար­նե­րի հա­մար այդ պլա­նը հաս­կա­նա­լի է, այն հաս­կա­նա­լի է նաև ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը»,- հայ­տա­րա­րել է վար­չա­պե­տը և հաս­կա­ցող­նե­րի ու իր տե­սա­կետն ըն­դու­նող­նե­րի մեջ ընդ­գր­կել նաև ողջ ժո­ղովր­դին։ Իսկ «ողջ ժո­ղո­վուրդը» Հա­յաս­տա­նի ընտ­րե­լու ի­րա­վունք ու­նե­ցող բնակ­չու­թյան 35-38 %-ն է, այ­սինքն, 300-350 հա­զար մար­դուց ոչ ա­վե­լի։ Ակն­հայտ է, որ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան այդ մա­սը «ողջ ժո­ղո­վուր­դը» չէ, և ակն­հայտ է, որ փա­շի­նյա­նա­կան «ողջ ժո­ղո­վուրդ» հաս­կա­ցու­թյան մեջ հաս­տատ չի մտ­նում Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը։
Այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ից Փա­շի­նյա­նի կա­մա­կա­տար­նե­րին Ար­ցա­խի հա­յե­րի վրա «բաց թող­նե­լու» սպառ­նա­լիքն առ­կա է։ Ին­չու՞ է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը բա­ցա­հայ­տո­րեն սպառ­նում ար­ցախ­ցի­նե­րին։ Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյա­նը մտա­դիր են մաս­նակ­ցե­լու Ար­ցա­խի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, Ազ­գա­յին ժո­ղո­վի ներ­կա­յիս խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, ո­րը, պաշ­տո­նի բե­րու­մով, միշտ կապ­ված է ե­ղել ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տի իշ­խա­նու­թյան, այլև Հա­յաս­տա­նի «նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի» հետ։ Երկ­րոր­դը ԱԳՆ գոր­ծող ղե­կա­վար Մա­սիս Մա­յի­լյանն է, որն «ա­ռա­ջի­նը պա­տաս­խա­նեց» Փա­շի­նյա­նին։ Նա նույն­պես կապ­ված է ե­ղել և՛ Ար­ցա­խի, և՛ Հա­յաս­տա­նի բո­լոր «նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի» հետ, ո­րով­հետև 2001-07 թթ. աշ­խա­տել է որ­պես ԼՂՀ փո­խարտ­գործ­նա­խա­րար։ Հա­մար ե­րե­քը «Ա­զատ հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար, Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար, 2007 թ. սեպ­տեմ­բե­րից մինչև 2017 թ. սեպ­տեմ­բեր ԼՂՀ վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է՝ նույն­պես կապ­ված Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի և Հա­յաս­տա­նի «նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի» հետ։ Հա­մար չոր­սը ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զո­րա­պետ, Ար­ցա­խի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նախ­կին քար­տու­ղար, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն է։ Կար­ծում ենք՝ բո­լո­րին պարզ է, որ այդ թեկ­նա­ծուն էլ է «կապ­ված ե­ղել այն բո­լո­րի հետ», ո­րոնց ա­տում է Փա­շի­նյա­նը տե­ղում, այ­սինքն՝ Ար­ցա­խում, ի­րա­վի­ճա­կի իր սահ­մա­նա­փակ ըմբ­ռն­ման պատ­ճա­ռով։ ՈՒ­րեմն ով­քե՞ր են Փա­շի­նյա­նի հա­մար Ար­ցա­խի նա­խա­գա­հի «լավ» և «վատ» թեկ­նա­ծու­ներ։ Հա­վա­նա­բար նրանք, ում հետ նա հան­դի­պում­ներ է ու­նե­ցել Ստե­փա­նա­կեր­տում, «լավ» թեկ­նա­ծու­ներ են, իսկ «վա­տե­րը» նրանք են, ով­քեր ան­մի­ջա­կա­նո­րեն 1991-94 թթ. մաս­նակ­ցել են մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Դրանք եր­կուսն են (ա­ռայժմ). վե­րը հի­շա­տակ­ված Բա­լա­սա­նյա­նը և ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի նախ­կին գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Սամ­վել Բա­բա­յա­նը։ Ճիշտ է, վեր­ջի­նիս նա­խա­գա­հի թեկ­նա­ծու չեն գրան­ցել, այն­պես որ, հնա­րա­վոր է, Փա­շի­նյա­նի «ա­տե­լու­թյու­նը» նրա նկատ­մամբ մի փոքր քիչ է, քան Բա­լա­սա­նյա­նի։ Հենց Բա­լա­սա­նյանն է բազ­միցս հայ­տա­րա­րել, որ Փա­շի­նյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում զբա­ղեց­րած պաշ­տո­նին։ Եվ հենց նրա հետ Փա­շի­նյա­նը չի հան­դի­պել Ստե­փա­նա­կեր­տում։ Ա­վե­լին, Երևան նրա այ­ցե­րից մե­կի ժա­մա­նակ կար­գադ­րել է սադ­րել նրա ձեր­բա­կա­լու­թյու­նը, թեև հե­տո ժխ­տել է իր մաս­նակ­ցու­թյու­նը։ Բա­ցի դրա­նից, Բա­լա­սա­նյա­նը Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին մե­ղադ­րել էր, որ Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րին և հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մա­նը նրա մո­տե­ցում­նե­րը բա­ցար­ձա­կա­պես հա­մընկ­նում են Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի մո­տե­ցում­նե­րին, Իսկ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­յե­րի հա­մար դա յու­րա­տե­սակ լակ­մու­սի թուղթ է։
Ի դեպ, այդ մամ­լո կոն­ֆե­րան­սը դար­ձավ Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ Փա­շի­նյա­նի ա­րյան մեջ խոր նս­տած ա­տե­լու­թյան կամ ան­վս­տա­հու­թյան ա­պա­ցույց։ Փա­շի­նյա­նը ոչ այն­քան հս­տակ, բայց բա­վա­կան վտան­գա­վոր մի հայ­տա­րա­րու­թյուն էլ ա­րեց՝ մեկ­նա­բա­նե­լով սե­փա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը 2016 թ. ապ­րի­լին Ադր­բե­ջա­նի քա­ռօ­րյա ագ­րե­սիա­յի սան­ձա­զերծ­ման գոր­ծում Ռու­սաս­տա­նի դե­րի մա­սին։ Այդ կա­պակ­ցու­թյամբ տր­ված հար­ցին, թե նա պատ­րա՞ստ է կրկ­նե­լու Ռու­սաս­տա­նի դե­րի մա­սին սե­փա­կան դրույթ­նե­րը, ո­րոնք նա հն­չեց­րել էր դեռ ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ե­ղած ժա­մա­նակ, Փա­շի­նյա­նը դրա­կան պա­տաս­խան է տվել՝ հղում ա­նե­լով ֆեյս­բու­քում հա­մա­պա­տաս­խան գրառ­մա­նը։ Պա­տաս­խա­նից հետևում էր, որ նա ոչ միայն նույն կար­ծի­քին է Ռու­սաս­տա­նի դե­րի մա­սին, այլև հասց­րել է հար­ցը քն­նար­կել «ռուս գոր­ծըն­կեր­նե­րի հետ»։ Վեր­ջին­նե­րիս ա­նուն­նե­րը Փա­շի­նյա­նը չի տվել, ին­չը մեծ կաս­կած­ներ է հա­րու­ցում, թե գոր­ծըն­կեր­նե­րը հա­մա­ձայ­նել են նման քն­նարկ­ման, ե­թե, ի­հար­կե, վար­չա­պե­տը գոր­ծըն­կեր չի հա­մա­րում ստո­րին օ­ղա­կի որևէ ռուս պաշ­տո­նյա­յի կամ որևէ լի­բե­րալ (այ­սինքն՝ ա­մե­րի­կա­մետ) ռուս ընդ­դի­մադ­րի։ Հա­զիվ թե ռու­սա­կան կող­մը Փա­շի­նյա­նի այդ հայ­տա­րա­րու­թյունն ա­նու­շադ­րու­թյան մատ­ներ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նա ստիպ­ված կլի­նի բա­ցատ­րե­լու, ընդ ո­րում` բազ­միցս, թե երբ և ում հետ է հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցել քն­նար­կե­լու Ռու­սաս­տա­նի դե­րը 2016 թ. ապ­րի­լի ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յում։ Ե­թե այդ քն­նար­կու­մը չի ե­ղել մաս­նա­վոր բնույ­թի, ա­պա կող­մե­րը պար­տա­վոր էին հան­դես գա­լու հայ­տա­րա­րու­թյամբ, բայց այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն չի ե­ղել։ Գու­ցե Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հար­ցը քն­նար­կել է մաս­նա­վոր կար­գով, ինչ-որ վե­րե­լա­կում կամ էլ Կրեմ­լի հե­ռու ըն­կած ճե­մաս­րահ­նե­րից մե­կում, սա­կայն նման հետ­նա­խոր­շա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րը մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ե­ղա­նակ չեն ստեղ­ծում։ Պաշ­տո­նա­կան քն­նար­կու­մը պետք է ու­նե­նա պաշ­տո­նա­կան ար­դյունք, և քա­նի որ այդ­պի­սի ար­դյունք­ներ չկան, ա­պա վար­չա­պե­տի պա­տաս­խանն էլ, նե­րե­ցեք, շատ նման է կի­սագ­րա­գետ լսա­րա­նի հա­մար նա­խա­տես­ված հե­րյու­րան­քի։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի խն­դիրն է, թե ինչ­պես վե­րա­բեր­վեն որևէ երկ­րի ղե­կա­վա­րի, որն ան­հիմն կեր­պով ստում է իր բնակ­չու­թյա­նը, թե. ա­սենք, «Ռու­սաս­տանն է սան­ձա­զեր­ծել ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը» կամ էլ XX դա­րի որևէ այլ պա­տե­րազմ։ Հարց է ծա­գում՝ իսկ ին­չու՞ է վար­չա­պե­տը մո­ռա­ցել Թուր­քիան, Իս­րա­յե­լը, որն իր ա­նօ­դա­չու սար­քե­րը փոր­ձար­կել է հա­յե­րի վրա 2016-ի ապ­րի­լին, ին­չու՞ է մո­ռա­ցել ԱՄՆ-ը, ո­րը շտա­պեց ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի ա­ռա­ջին օ­րը Բաք­վում անց­կաց­նել «Հա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանց­քի» նա­խագ­ծի մաս­նա­կից­նե­րի նիս­տը։
Վե­րա­դառ­նանք նկա­րագր­վող ի­րադ­րու­թյա­նը։ Ար­դեն նշել ենք՝ նա­խա­գա­հի թեկ­նա­ծուն այն­քան ա­րագ պա­տաս­խա­նեց Փա­շի­նյա­նին, որ հիմ­նա­վոր­ված կաս­կած­ներ ծա­գե­ցին։ Հի­շեց­նենք՝ հուն­վա­րի 26-ին այդ պա­տաս­խա­նը հրա­պա­րակ­վեց ԶԼՄ-նե­րում, հետևա­բար բա­ցառ­ված չէ, որ Մա­յի­լյա­նի տեքս­տը պատ­րաստ էր հուն­վա­րի 25-ին, այ­սինքն՝ գրե­թե Կա­պա­նում Փա­շի­նյա­նի մա­մու­լի կոն­ֆե­րան­սի հետ հա­մա­ժա­մա­նակ, կամ էլ վա­ղօ­րոք էր տեքս­տը պատ­րաստ­վել, և նրա հե­ղի­նակ­նե­րը (են­թադ­րենք՝ ան­ձամբ Մա­յի­լյա­նը) պար­զա­պես սպա­սում էին վար­չա­պե­տի մա­մու­լի կոն­ֆե­րան­սի ա­վար­տին։ Ո­մանք կա­սեն՝ էլ ո՞վ, ե­թե ոչ ԼՂՀ-ի արտ­գործ­նա­խա­րա­րը պետք է ա­ռա­ջի­նը պա­տաս­խա­ներ։ 2000-ա­կան­նե­րին էլ ե­ղել է հան­րա­պե­տու­թյան փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը, ու­րեմն տե­ղյակ է ա­մեն ին­չին։ Եվ դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րար­նե­րից որևէ մե­կը կա­րող էր տե­ղյակ չլի­նել բա­նակ­ցա­յին թե­մա­նե­րին, կամ եր­բեք չի ար­տա­հայտ­վել «Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի» մա­սին։ Ո՞վ չգի­տի, որ Ար­ցա­խի ԱԳՆ-ն գո­յու­թյուն ու­նի 1993 թ. հու­լի­սի 23-ից։ Սույն նյու­թի հե­ղի­նա­կը ան­ձամբ ծա­նոթ է և այս կամ այն չա­փով շփ­վում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին արտ­գործ­նա­խա­րար Ար­կա­դի Ղու­կա­սյա­նի, ինչ­պես նաև Ար­ման Մե­լի­քյա­նի, Գեոր­գի Պետ­րո­սյա­նի («Դաշ­նակ­ցու­թյուն» կու­սակ­ցու­թյան բյու­րո­յի նախ­կին ան­դամ), Վա­սի­լի Ա­թա­ջա­նյա­նի հետ։ Մա­յի­լյա­նի նա­խոր­դը՝ Կա­րեն Միր­զո­յա­նը, նույն­պես «տե­ղյակ­նե­րից» է։ Եվ ի՞նչ է, մի՞­թե միայն Ար­ցա­խի ԱԳՆ-ի հաս­տի­քա­յին պաշ­տո­նում գտն­վելն է այս կամ այն ան­ձին գի­տե­լիք­նե­րի և տե­ղե­կույ­թի անհ­րա­ժեշտ պա­շար տա­լիս, մաս­նա­վո­րա­պես, կար­գա­վոր­ման ըն­թաց­քի մա­սին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 9398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ